Идет загрузка...
Сегодня:  Четверг, 01 Октября, 2020 года

Статьи

Ակնհայտ է, որ չափորոշիչները գրող խումբն ունի կոմպետենտության խնդիր. Գևորգ Էմին-Տերյան

14:38, Вторник, 28 Июля, 2020 года
Ակնհայտ է, որ չափորոշիչները գրող խումբն ունի կոմպետենտության խնդիր. Գևորգ Էմին-Տերյան
     Ակնհայտ է, որ չափորոշիչները գրող խումբն ունի կոմպետենտության խնդիր։ Նախ՝ շատ ծիծաղելի է, որ չորս ուսուցչուհի և մեկ գրող-գրականագետ իրենց համարում են հայերենի, հայ դասական գրականության, ժամանակակից հայ գրականության և համաշխարհային գրականության այնպիսի մասնագետներ, որ կարող են, ըստ էության, հայեցակարգեր մշակել այս չորս գիտակարգերի համար։ Սրա արդյունքն այն է, որ եթե նկատել եք, գրականության ցանկերը վերցված էին «Գրանիշ» կայքից, գրողների ֆեյսբուքյան էջերից և 90-ականների «Համաշխարհային գրականություն» դասագրքից։ Ես վստահ եմ, որ ԿԳՄՍ կազմակերպած մրցույթը բովանդակային ստուգման մաս չի ունեցել, որովհետև ԿԳՄՍ-ում չկա այնպիսի մարդ, որը կկարողանար գիտելիք ստուգել․ լավագույն դեպքում ստուգվել են քաղաքական հայացքները, իսկ ավելի հավանական է, որ սա ԿԳՄՍ-ի հերթական խնամի-ծանոթ-բարեկամ-սիրուհի օպերացիան է։ Հետևաբար, մենք գործ ունենք չափազանց մակերեսային գիտելիքներ ունեցող մասնագետների հետ։ Հարգելի հեղինակներ, եթե գրածս բողոք առաջացնի ձեր մեջ, առաջարկում եմ գիտելիքների հրապարակային և փոխադարձ ստուգում իրականացնել։
    
     Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
3443 | 0 | 0
Facebook
COMMENT.am