Идет загрузка...
Сегодня:  Четверг, 01 Октября, 2020 года

Статьи

Ռեֆորմիստների հայտարարությունը ԿԳՄՍ դպրոցական գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող տարբերակի մասին

13:46, Вторник, 28 Июля, 2020 года
Ռեֆորմիստների հայտարարությունը ԿԳՄՍ դպրոցական գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող տարբերակի մասին

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով ԿԳՄՍ դպրոցական գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող տարբերակին, որում մասնավորապես ասվում է. «Ռեֆորմիստների կուսակցությունն, անդրադառնալով դպրոցական «Գրականություն» առարկայի համար ԿԳՄՍ նախարարության կողմից սահամանված նոր ուսումնական պլանի չափորոշիչների շուրջ ստեղծված հակասական գնահատականներին ու կարծիքներին, հանդես է գալիս ԿԳՄՍ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ԿԳՄՍ կողմից հուլիսի 27-ին ներկայացված 7-12-րդ դասարանների համար գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող տարբերակի մասին` իր կատարած ուսումնասիրության վրա հիմնված հայտարարությամբ:
     Ռեֆորմիստների կուսակցությունը միանշանակ կողմ է դպրոցական ուսումնական չափորոշիչների ռեֆորմին, նոր սերնդի ստեղծագործողների և արտասահմանյան դասականների ինտեգրմանը, սակայն նաև դեմ է, որ դա կատարվի ազգային-հոգևոր արժեհամակարգը և հայոց պատմության շրջափուլերը ներկայացնող հեղինակների և ստեղծագործությունների կրճատման հաշվին:

Ռեֆորմիստների կուսակցությունը ծանոթացել է դպրոցական «Գրականություն» առարկայի առարկայական չափորոշիչներից, այդ թվում նաև հուլիսի 27-ին ներկայացված լրամշակվող տարբերակից դուրս մնացող հեղինակներին և առանձնացրել 3 խմբի հեղինակների:
     1-ին խմբին պատկանող ստեղծագործողները Ոսկեդարյան մեծերն են, Մեսրոպ Մաշտոցի աշակերտներն ու 5-7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացին: Այս փուլում Հայաստանի հոգևոր-բարոյական արժեհամակարգը և գիտությունը զգալիորեն առաջ են ժամանակակից աշխարհի երկրներից և ներկայացնում են Հայոց պատմության կարևոր փուլերից մեկը, որի մասին գիտելիքները խիստ կարևոր են:
     2-րդ խմբի ստեղծագործողներն ու նրանց գործերը վերաբերվում են մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբից մինչև Օսմանյան Կայսրության պատմական շրջանին՝ Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ, Նաղաշ Հովնաթան: Այստեղ կարևոր է պատմական ընթացքի և ազգապահպանության խնդիրների վերհանումը, ազգային, հոգևոր և բարոյական արժեքների սահմանումն ու պահպանումը օտար լծի տակ: Ստեղծագործողների մի մասը գրում են գրաբարով, իսկ մյուս մասը՝ հասարակությանն ավելի հասկանալի ձևով, ուստի և բոլորն էլ կարևոր են և ներկայացնում են յուրահատուկ արժեք:
     3-րդ խմբի ստեղծագործողներն ու նրանց գործերը վերաբերվում են Օսմանյան Կայսրության հաստատումից մինչև Մեծ Եղեռնն ընկած ժամանակահատվածը՝ Ղևոնդ Ալիշան, Սիամանթո, Երվանդ Օտյան, Ռուբեն Սևակ, Պերճ Պռոշյան, Մկրտիչ Պեշիկթաշլյան,
     Ղազարոս Աղայան, Ավետիս Ահարոնյան, Սմբատ Շահազիզ, Արշակ Չոպանյան, Երուխան: Ստեղծագործողները ներկայացնում են հայ ժողովրդի ծանր կացությունը, բռնաճնշումները, բարոյական անկումը, վախը, դավաճանությունները, օտարահպատակությունները, համիդյան ջարդերը, Մեծ Եղեռնի կոտորածները, ողբը, դաժանությունը, հայության դեգերումները: Այս ամենը ոչ միայն գրականություն է, այլև պատմավավերագրություն, որը վկայում է հայության դառը ճակատագրի մասին:
     Այս ամենի հեռացումը ոչ այլ ինչ է, քան մոռացության մատնում և ուրացում, ինչն անընդունելի է, որ կրթական ռեֆորմներն ու առաջընթացը լինեն նման զոհողությունների հաշվին:

Անդրադառնալով ժամանակակից հայ գրողներին և նրանց ստեղծագործություններին, Ռեֆորմիստների կուսակցությունն ընդգծում է, որ ամենևին չցանկանալով նվաստացնել նրանց տեղն ու դերը, ժամանակավրեպ է համարում նրանց ստեղծագործությունների ընդգրկումը դպրոցական պարտադիր կրթական ծրագրում: Փոխարենը նրանք կարող են մասնակցել արտադասարանային միջոցառումների և դպրոցական կյանքը հանգեցնել կենդանի կապով ու փոխհարաբերություններով:

Անդրադառնալով համաշխարհային մեծ դասականներին և նրանց ստեղծագործություններին, Ռեֆորմիստների կուսակցությունն ընդգծում է, որ տվյալ հեղինակների և ստեղծագործությունների մասին կա հսկայական բազա՝ կինոնկարներ, մուլֆիլմեր, տեսահոլովակներ, ձայնագրություններ, որոնց մի մասը թարգմանված է նաև հայերեն: Դպրոցականները կարող են ազատորեն ծանոթանալ արտասահմանյան դասականների հետ նաև դպրոցական ծրագրից դուրս, ինչպես նաև արտադասարանային խմբակներում, այնինչ հայ Ոսկեդարյա և միջնադարի ստեղծագործողների և նրանց ստեղծագործությունների մասին գրականությունն ու ռեսուրսները դեռևս այդչափ հասանելի և տարածված չեն:
     Մեր առջև որպես հայ ազգի և Հայաստան պետության՝ դրված է մեր ազգային գիրն ու գրականությունը պահպանելու, վեր հանելու և տարածելու գործառույթը և չի կարելի այն ստորացնել և դիտարկել ժամանակակից հեղինակների կամ օտարերկրյա դասականների հետ նույն հարթության վրա»:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
3147 | 0 | 0
Facebook
COMMENT.am