Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Կրոնը և նույնասեռականությունը

10:15, Четверг, 23 Июля, 2020 года
Կրոնը և նույնասեռականությունը

Նույնասեռականության վերաբերյալ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը 1992 թվականի Հավատո հանգանակում

2357. Նույնասեռականությունը միևնույն սեռի տղամարդկանց կամ կանանց միջև սեռական հակվածության հողի վրա գերիշխող, բացառիկ հարաբերություններն է մատնանշում: Այն դարերի ընթացքում և տարբեր մշակույթներում տարբեր զգեստավորում է ունեցել: Դրա ֆիզիկական ծագումնաբանությունը դեռևս հիմնականում անբացատրելի է: Հենվելով Սուրբ գրքի վրա, որն այդ հարաբերությունները որակում է լուրջ ապականություն, քրիստոնեական ավանդությունը միշտ հայտարարել է, թե «նույնասեռական բնույթի հարաբերություններն իրենց էությամբ անզսպելի են»: Դրանք հակոտնյա են բնական օրենքին: Դրանք սեռական հարաբերության միջոցով կյանք շնորհելու ճանապարն են փակում: Նույնասեռական ակտերը չեն բխում ճշմարիտ սեռական ցանկությունից և սեռական փոխլրացում չեն ապահովում: Ոչ մի հանգամանքում այդ հարաբերությունները չեն կարող հավանության արժանանալ:

2358. Զգալի թվով տղամարդիկ ու կանայք ներկայացնում են հիմնական նույնասեռական միտումները: Օբյեկտիվորեն չկանոնակարգված այս հակումը նրանց մեծ մասի համար քննություն է հանդիսանում: Նրանց պետք է հարգանքով, կարեկցությամբ ու նրբանկատությամբ վերաբերվել: Ցանկացած անարդար խտրականություն նրանց նկատմամբ կանխվելու է: Այդ մարդիկ պետք է ըմբռնեն Աստծու կամքը և, եթե նրանք քրիստոնյաներ են, պիտի միավորվեն խաչի վրա Տիրոջ զոհաբերությանը, որի օգնությամբ նրանք կարող են ազատագրվել իրենց վիճակից:

2359. Նույնասեռականներին բարոյական մաքրության կոչ է արվում: Շնորհիվ աղոթքի, դաստիարակների, ներքին ազատության, երբեմն էլ անշահախնդիր բարեկամների աջակցության նրանք կարող են և պարտավոր են աստիճանաբար ու վճռականորեն մոտենալ քրիստոնեական կատարելության:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6528 | 0 | 0
Facebook