Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը դերասանուհի Մագա Հարությունյանն է։
— Օրը սկսում եք
— Օրս սկսում եմ կենդանիներիս հետ։ Կենդանիներիս ձայնից արթնանում եմ և առաջինը իրենց գրկել, սիրելն է հետո արդեն սոց կայքեր մուտք գործելը։
— Իր, որ միշտ ձեզ հետ է
— Հեռախոս
—Մի բան, որ երբեք չեք անի
— Չեմ վաճառվի
— Արտահայտություն, որն անում եք հաճախ
— «Սիրունս» արտահայտությունն է։ Ես շատ-շատ եմ տարբեր ծանոթ ու անծանոթ մարդկանց ասում սիրունս
— Ձեր ամենատարօրինակ սովորությունը
— Ոտքով ականջս եմ քորում (կատակում է), իսկ իրականում չգիտեմ, չունեմ տարօրինակ սովորություն
— Երբեք չեք ների․․․
— Դավաճանությունը
— Որն է ձեր կյանքի կարգախոսը
— Եթե ուզում ես տեսնել ի՞նչ է լինելու հետոն, սկզբի մասին մի խոսիր
— Դեպք, որի մասին երբեք չեք մոռանում
— Դավաճանությունը
— Ո՞ւմ եք դիմում առաջինը խորհուրդ հարցնելիս
— Ներքին ձայնիս
— Վախենո՞ւմ եք ծերանալուց
— Շատ, բայց համոզված եմ, որ չեմ ծերանա
— Ծիծաղելի իրավիճակ, որում հայտնվել եք
— Ամենածիծաղելի դեպքը, որ եղել է, վերջերս, երբ փողոցում զբոսնում էի ու ինձ մոտեցել են 2 անծանոթ տղա ազգային ժողովի և իրենց աշխատանքի հետ կապված հարցեր էին տալիս, չհասկացա, իրենք իսկապե՞ս մտածում էին, որ ես Նաիրա Զոհրաբյանն եմ, թե՞ ուղղակի ինձ էին ուզում վատ դրության մեջ դնել
— Ձեր հոբբին
— Ռոլիկ քշել
— Ձեր երազանքի դերը
— Դեր չկա, որի մասին երազում եմ
— 3 բառով նկարագրեք ձեզ
— Մարդամոտ, ընկերասեր, բարի
— Հարց, որ մշտապես տալիս եք ձեզ
— Ամեն ինչ իրո՞ք էդքան վատ է, թե՞ ինձ է թվում
Սոնա Գիշյան