Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Նարեկյան ընթերցումներով դեպի Երուսաղեմ

Son Yan
Автор:
Son Yan
14:01, Понедельник, 13 Июля, 2020 года
Նարեկյան ընթերցումներով դեպի Երուսաղեմ
     Lragir.info –ի «Բլից հարցեր» շարքի հերթական զրուցակիցը դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն է։
    
     — Միտք, որ առաջինն է ծագում արթնանալիս
    
     — Հիշում եմ օրվա անելիքներս
    
     — Սուրճ դա՞ռը թե՞ քաղցր
    
     — Քաղցր
    
     — Գործողություն, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը
    
     — Համեղ ուտեստ պատրաստելը
    
     — Հարց, որ մշտապես տալիս եք ինքներդ ձեզ
    
     —Եթե ես չծնվեի, ո՞վ էր իմ փոխարեն ծնվելու
    
     — Դեպք, որի մասին երբեք չեք մոռանում
    
     — Երուսաղեմում այցս Հիսուսի տաճար
    
     — Ձեր կատարած ամենախենթ քայլը
    
     — Նկարահանումներից մեկի ժամանակ, շատ բարձր պատից ցատկելս
    
     — Մարմնավորած դեր, որ նման է ձեզ
    
     — Նման դեր դեռ չի եղել
    
     — Երջանկությունը ձեր աչքերով
    
     — Երեխայի հաջողությունները իր ասպարեզում
    
     — Ձեր սեղանի գիրքը․․․
    
     — Նարեկ
    
     — Պատմական հերոս ում կուզենայիք հանդիպել, և ի՞նչ կհարցնեիք նրան
    
     — Կուզենայի տեսնել Խաչատուր Աբովյանին և կհարցնեի, իրականում ի՞նչ է պատահել նրան
    
     — Համամի՞տ եք «Ժամանակը բուժում է բոլոր վերքերը» ասույթի հետ
    
     — Ոչ
    
     — Բարությո՞ւնը թե՞ գեղեցիկը կփրկի աշխարհը
    
     — Բարությունը/ համամարդկային սերը
    
     — Բոլոր ժամանակների մեծագույն հայը
    
     — Արամ Խաչատրյան
    
     — Կարմի՞ր թե՞ սպիտակ գինի
    
     — Սպիտակ
    
     — Սիրելի քաղաքը Երևանից հետո
    
     — Նյու-Յորք
    
    
     Սոնա Գիշյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3042 | 0 | 0
Facebook