Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ում էր պետք նախկին ոստիկանապետի և նրա կադրերի անվան հետ չստացված «խաղը»

18:55, Суббота, 11 Июля, 2020 года
Ում էր պետք նախկին ոստիկանապետի և նրա կադրերի անվան հետ չստացված «խաղը»
     Օրեր առաջ համացանցը ցնցեց alternativ.am կայքի կողմից

«Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում» խորագրով հոդվածը, որը կարծես քար շպրտեր ոստիկանությունում բարի համբավ ունեցող Արման Սարգսյանի գործունեության վրա: Թեև քչերն էին հավատում հիշյալ կայքում տեղ գտած տեղեկատվության իսկությանը, այնուամենայնիվ ոստիկանությունում ծառայողական քննություն էր նշանակվել:
     Եվ ահա այսօր ոստիկանության լրտավական ծառայությունը հրապարակեց ծառայողական քննության արդյունքները, ըստ որի կայքում հրապարակված տեղեկատվությունը ոչ միայն չի հիմնավորվել, այլ նաև կայքի պատասխանատուները հայտարարել են, որ գրառումը կատարել են просмотр ապահովելու համար: Հարց է առաջանում. արդյոք նրանք իրոք դա արել են դիտումներ ապահովելու համար, թե ոստիկանության նախկին կոռումպացված որևէ պաշտոնյա ցանկանում էր այդ եղանակով իր ճանապարհից հեռացնել բանիմաց և պրոֆեսիոնալ բնութագրվող կադրերին ու զբաղեցնել իրենց տեղը:
     Իրոք որ, չստացված խաղ էր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4764 | 0 | 0
Facebook