Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Այն լրագրող աղջկան

20:29, Пятница, 10 Июля, 2020 года
Այն լրագրող աղջկան
    
    
    

Ստվարաթղթե սպիտակ տուփի

Կափարիչ էր հենած մի փոքրիկ քարի,

որի վրա անվարժ ձեռագրով

Գրված էր.

«Կո՜ւյր եմ, օգնեցե՜ք կույրին»


    

Տուփը՝ կույրի ոտքերի մոտ,

Բերանը բաց դրված էր գետնին,

Անցորդներն էլ անտարբեր,

Անխի՜ղճ,

Անհոգի՜…


    

Տուփի մեջ մի քանի կոպեկներ էին -

Ընդամենը հացի գին՝ մեկ- մեկուկես,

Աշխա՞րհն էր արդյոք այդքան անտարբեր

Թե՞ կյանքն էր, հա՞ցն էր

Թանկացել այդպես:


    

Մի աղջիկ էր, որ մոտեցավ կույրին,

Պայուսակն ուսից իջեցրեց ցած

Հարցական նայեց սև ակնոցներին.

- Այս ի՞նչ ես գրել, հայրիկ, չէ՞ որ

Գրածդ չի հուզում մարդկանց:


    

- Մի՞թե պարզ չէ, որ գրել եմ ինչ կա՛,

Ավելի ճիշտ ա՛յն՝ ինչը որ չկա,

էլ ի՞նչ գրեի դրանից ավել,

Դու քո գործերով գնա, գնա՜ աղջիկ ջան:


    

- Հենց իմ գործերո՛վ եմ, լրագրո՛ղ եմ ես

Ավելի ճիշտ՝ սկսնակ մի գրիչ,

Կուզե՞ս ես գրեմ ու դու կտեսնես

Թե ինչպես կփոխվի ամե՜ն, ամեն ինչ:


    

Շուռ տվեց կափարիչը,

Ինչ-որ բան գրեց իր նուրբ մատներով,

Կարդա՜ց, գոհ մնաց,

- Դե՜, ես գնացի, դու մնաս բարով…

Վերցրեց պայուսակն ու գնաց:


    

Քեզ հաջողություն, - Շշնջաց կույրը,

Ափսոս - ոչ Աստվա՛ծ ես, ոչ Աստվածուհի՜

Շատ հաճելի էր քո ներկայությունը,

Էհ՜, միգուցե Աստված քեզ նկատելով,

Ինձ էլ նկատի…


    

Անցան մի քանի դաժան րոպեներ…

Նորից նույն տո՛ւփն էր՝ համարյա դատարկ,

Բայց կամաց-կամաց բուռ-բուռ կոպեկներ

Սկսեցին թափվել կույրի ոտքի տակ …


    

Երբ լցվել էր տուփն ու էլ տե՜ղ չկար,

Շոշափելով էլ չէ՜ր ստացվում հաշվել,

Մի մարդ մոտեցավ, գինո՜վ էր, հարբա՜ծ.

- Ի՞նչով կարող եմ եղբայր ջան օգնել…


    

- Խնդրո՜ւմ եմ կարդա, թե ի՞նչ է գրված այս կափարիչին,

Բառե՞ր են, թե՞ ինչ որ անո՜ւն, ազգանուն:

- Հիմա, մի րոպե, այստեղ գրված է


    

«Դրսում գարո՜ւն է, բայց ես չեմ տեսնում»


    

Ս.Ումառ-Հարությունյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4946 | 0 | 0
Facebook