Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

ԱՅ ԾԱԽՎԱԾ ԳՐՉԱԿՆԵՐ ԻՆՁ ՁԵԶ ՀԵՏ ՉՇՓՈԹԵՔ, , ,

20:03, Четверг, 02 Июля, 2020 года
ԱՅ ԾԱԽՎԱԾ ԳՐՉԱԿՆԵՐ ԻՆՁ ՁԵԶ ՀԵՏ ՉՇՓՈԹԵՔ, , ,


     ԱՅ ԾԱԽՎԱԾ ԳՐՉԱԿՆԵՐ ԻՆՁ ՁԵԶ ՀԵՏ ՉՇՓՈԹԵՔ, , ,
    
     ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ 3 ՕՐ ԱՌԱՋ ԳՐԱՌՄԱՆՍ ՏԱԿ ԻՄ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՑ Gevork Bagmadjian-ը, որ շատ լավ գիտի իմ քաղաքական հայացքները գրել էր «Սոնա ջան, մի տեղ կարդացի, թե Վարչապետը ոնց է քեզ ֆինանսավորում ու անձամբ է տվել փողը։Էսպես «ուրախ լուրեր» են տարածվում։» ինձ համար նման հերյուրանքները «ուրախ լուր» չեն կարող լինել․․․3 օր է ֆեյսբուքում փնտրում էի այդ նյութը՝ հեղինակին, ցավոք չգտա, բայց չեմ կարող լռել, որ պատվեր կատարող ծախվածները, մարդկանց չմոլորեցնեն, իմ բարի անվան վրա չփորձեն ցեխ շպրտել․․․բա ո՞նց չասեմ այ ողորմելիներ, այ ծախվածներ, ռևանշիստների փողերով վարչապետին վարկաբեկելով չհանգստացա՞ք այ ծախված գրչակներ, հիմա էլ անցաք ի՞նձ․ այ թափթփուկներ․․ ձեր արշինով ինձ չչափե՜ք, չհամարձակվե՛ք․․ինձ ձեզ հետ չշփոթե՛ք․ ի տարբերություն ձեզ․ ես փողով ծախվող տեսակին չեմ պատկանում․ ես պատվի մարդ եմ, բարձր արժեքների տեր ու ինձ կաշառել Նիկոլը չլինի,
     ո՜վ ուզում է լինի, չի կարող, հնարավոր չէ․․․Նախ ասեմ, ես փողի կարիք չունեմ, ու իմ պայքարը ձեր եղկելի տեսակի դեմ է, հետո, ես որ 1994-ից պայքարել եմ Լևոնի դեմ Արցախում տարած մեր հաղթանակները «Բիշքեկում ստորագրված զինադադարով» սառույցին գրելու համար, կամ 2007-ից պայքարել եմ Քոչի դեմ «ազգադավ մադրիդյան սկզբունքների» համար, իսկ Սերժի դեմ 2008-ից, երբ սկսեց Ֆուտբոլանին դիվանագիտությունը, և արդյունքում 2009-ի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում կնքեց «Հայ-թուրքական» ազգադավ արձանագրությունները․․․այդ պայքարիս համար կասե՞ք ինձ ով էր ֆինանսավորում․ անունը կասե՞ք ես էլ իմանամ․ կարո՞ղ է էլի Նիկոլը․ տասնյակներով հոդվածներ եմ գրել ու դատապարտել, չլինի թե Քոչն ու Սերժն էին ֆինանսավորում, որ քննադատեմ իրենց․․․ուղիղ 10-ը տարի պայքարում էի Սերժի դեմ, տասնյակ հոդվածներով նրա հրաժարականն եմ պահանջել, նրա բոլոր ապազգային քայլերն եմ հանել արևի երես, այն ժամանա՞կ ով էր ինձ ֆինանսավորում, , , դե իմացե՛ք, որ իմ այսօրվա պայքարը այդ նույն պայքարի շարունակությունն է, նույն մարդկանց ու նրանց հետ սերտաճած մաֆիայի և նրանց մետաստազների դեմ է, քանզի ազգը թալանած այդ նույն ազգի տականքները դեռ չեն հանդարտվում, չեն համակերպվում, որ հեղափոխության արդյունքում իրենք աթոռազրկվեցին, թալանելու աղբյուրից զրկվեցին, չեն հաշտվում իրենց պարտության հետ և ձեզ նման պիցցայով ծախվածներին, պատվեր կատարողներին օգտագործում են, կաշառում են ժողովրդի կյանքը թունավորելու, ազնիվ մարդկանց վարկաբեկելու, հեղափոխության հաղթանակն արժեզրկելու համար․․․
     Ինձ պարզ է պատվիրատուն, թե ինչո՞ւ են իմ հասցեին նման հերյուրանք տարածել․ դա էլ պարզ է․ նախ փորձ է արվել ինձ լռեցնել, քանզի վերջերս Մամուլ ամ-ում տպագրված իմ հոդվածը Ծառուկյանի մասին էր, և https://my.mamul.am/am/post/93514 ԲՀԿ-ականները նման ստոր ձևով են փորձում վրեժխնդիր լինել․ երևի ուժեղ էի ցավեցրել Ծառուկյանին, դրա համար էլ մի կրակոցով 2 նապաստակ փորձեցին խփել․ ինձ պիտակելով պատվեր կատարող, իսկ վարչապետին՝ իբր կաշառք տվող, համեմատելով կաշառքով ձայներ առնող Ծառուկյանի հետ․․․ Դուք էլ լավ գիտեք, որ Նիկոլը դրա կարիքը չունի․Նիկոլին ուզում եք համեմատել Ծառուկյանի հե՞տ, որը բացառված է ու անհամեմատելի ․․․ Նիկոլը կարիք չունի փողով ձայներ առնելու, քանզի Նիկոլին թիկունք կանգնողները ոչ մանդատի, ոչ աթոռի, ոչ էլ պորտֆելի կռիվ են տալիս․ բոլորս էլ անշահախնդիր կանգնած ենք մեր ազնիվ, նվիրյալ վարչապետի թիկունքին․ մենք հեղափոխության պահապաններն ենք և ամեն կերպ աշխատում ենք, որ ձեր նման ծախված տականքները չփորձեն մեր վարչապետի հասցեին ավել պակաս վայրահաչեն․․․ իրականում շատ ողորմելի եք․ ինչպես ասել է Մեծն Նժդեհը․ դուք անհայրենք ազգի տականքներ եք․ դուք փողի համար մեր այս մի բուռ հայրենիքն էլ կծախեք․ դավաճանությունը ձեր արյան մեջ է․ դուք ինձ պես անմնացորդ հայրենասերին որտեղի՞ց հասկանաք․․․Ես հպարտ եմ, որ ունենք Նիկոլի նման նվիրյալ, ազնիվ առաջնորդ և պատրաստ եմ ամեն րոպե կանգնել նրա թիկունքին․ դուք ամաչեք, որ փողով ազգի տականքներին՝ Քոչին, Սերժին, Վանեցյաններին եք ծառայություն մատուցում։Միշտ էլ այդպես է․ անբարոյականը կարծում է, թե դիմացինն անբարոյական է, գողն էլ կարծում է, թե դիմացինը գող է, այս հերյուրանքներ տարածողները, ովքեր փողով ծախվում են, կարծում են ես էլ Նիկոլին թիկունք կանգնելով իրենց նման փող եմ աշխատում․․․այ ողորմելիներ, այ ծախվածներ, պատվեր կատարողներ նման հերյուրանքներով ինձ չեք կարող հետ պահել իմ բռնած ուղղուց․ մեկընդմիշտ հիշե՛ք․ես ուրիշ արժեքների, ուրիշ գաղափարների տեր մարդ եմ, որտեղ իմ հայրենիքի հարցն է, այնտեղ փող հասկացողությունը զրոյական է․ ինձ մի խառնեք ձեր ոհմակին․․․ակամայից հիշեցի Ալեքսանդ Ծատուրյանի «օրորոցայինը» «Այնտեղ ոսկին՝ տեր֊տիրական
     Որպես դահիճ դըժնադեմ,
     Սուր է պարզում մեր օրական
     Թույնով շաղախ հացի դեմ» այսօր այնքան արդիական են մեծ պոետի մարգարիական այս տողերը․․․100 տարի անց ոչինչ չի փոխվել․ մեր ազգը մի պահ Նիկոլի առաջնորդությամբ բռնցքվեց, բայց ազգի տականքները հարամ արեցին․․․Դուք որ ինքնասիրություն, նամուս, թասիբ ունենաք, մի փոր հացի համար չեք ծախվի տարիներ շարունակ ձեզ թալանողներին, նրանց ձեռքից պիցցա չեք հոշոտի այ որկրամոլ հավերժ քաղցածներ, և ձեզ թալանողին, մարդասպանին հերոս չեք որակի, այդքան չեք ստորանա. մի քիչ մարդ եղեք, մարդկային արժանապատվություն զգացում ունեցեք․․․Գիտցե՛ք ես Նիկոլի թիկունքին եմ ու կլինեմ այնքան ժամանակ, քանի ձեր տեսակը չի վերացել, քանի ձեր նման թափթփուկները փողով ծախում են իրենց և քանի Նիկոլի ճանապարհից չեմ մաքրվել ձեզ․․․Ինձ ճանաչողները գիտեն, որ տասնյակ տարիներ պայքարել եմ Հայոց գահը զավթած ազգիս 3 տականքների դեմ, ովքեր թալանել են մեր երկիրը, ժողովրդին կեղեքել, օտար ափեր քշել և իմ պայքարը կշարունակվի այնքան, քանի այդ տականքները չեն կրել իրենց արժանի պատիժը․․․սրանք պետք է ունեզրկվեն, բոմժ դառնան, որ այլևս չխանգարեն մեր վարչապետին հանգիստ աշխատելու, իր առաքելությունը կյանքի կոչելու․․․մի ամբողջ բանդա է փողով ծախված Նիկոլին տապալելու համար․․․ բա ես ինչպե՞ս կարող եմ հեռու կանգնեմ և թույլ տամ այդքան դժվարությամբ ձեռք բերած հեղափոխության հաղթանակը տապալեք և ձեզ հաղթանակա՞ծ զգաք․ չի լինելու նման բան․ չերազեք, , , ձեր էժանագին հերյուրանքներով ինձ չեք կարող հետ պահել իմ պայքարից․ Ես իմ ազգի զինվորն եմ և որպես պահապան իմ ազնիվ վարչապետի կողքին եմ, քանի որ նրա մեջ եմ տեսել ու տեսնում մեր երկրի փրկությունը ու կլինեմ այնքան, որքան Աստված ինձ կյանք է պարգևել, , ,
     ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՏԱ, ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԿՅԱՆՔ, ԿԱՄՔԻ ԳԵՐԲՆԱԿԱՆ ՈՒԺ, ՈՐ ԴԻՄԱԿԱՅԻ ՁԵԶ ՆՄԱՆ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ և ՄԱՔՐԻ 30 ՏԱՐԻՆԵՐԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՁԵՐ ԱՂԲԱԿՈՒՅՏԸ․
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԵՐԲԵՔ ԴԻՐՔԵՐԴ ՉԶԻՋԵՍ․
     ԴՈՒԽԴ ԿՐԿՆԱՊԱՏԿԻՐ ՈՒ ՔԱՌԱՊԱՏԿԻՐ․ ԳԻՏՑԻՐ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ ՔՈ ԴՈՒԽԻՑ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ՍԱՏԱՆԱՆ ԽԱՉԻՑ․․․ ԱՅՍ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՄԻՇՏ ՀԻՇԵ՛Ք ՈՐ ԴՈՒՔ ՄԵՆԱԿ ՉԵՔ, ՄԵՆԱԿ ՉԵՔ, , ,
     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
     Դու կեղծ մարդուն մի հավատա Փաշինյան,
     Թե քո ցանած ծառ ու ծաղիկ բույր չունեն․
     Նրանց չարն է քո հանել դեմ անպայման,
     Բայց դու ցանիր, թող սերմերդ տարածվեն, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող -հրապարակախոս

Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4028 | 0 | 0
Facebook