Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Միասնական ճակատ` կորոնավիրուսի դեմ պայքարում

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
12:58, Четверг, 25 Июня, 2020 года
Միասնական ճակատ` կորոնավիրուսի դեմ պայքարում
    

    
Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանները պատասխանել են նաև «Նիդերլանդական օրագրի» հարցին
    

     Առողջապահական համագործակցության շրջանակներում շարունակում են բժիշկների ու բուժաշխատողների խմբեր այցելել Հայաստան: Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում դժվարությունների է հանդիպում ու այս խնդրի միասնական հաղթահարումը օրակարգի խնդիր է դարձել:
     ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և Ֆրանսիայի բժշկական խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի մասնակցությամբ տեղի ունեցավ համատեղ առցանց մամուլի ասուլիս, որտեղ բանախոսները ներկայացրեցին Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սփյուռքի և միջազգային համագործակցության միջոցառումները և ցուցաբերված աջակցությունը, հայտնեցին նոր նախաձեռնությունների մասին:
     Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնեց, որ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը, որոնց թվում են ֆրանսահայ մասնագետներ:
    
     Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնեց, որ ԱՄՆ-ից ևս խումբ է պատրաստվում գալ Հայաստան։ Այն ներկայումս կազմավորվում է: Նման մի խումբ էլ Ուկրաինայից է սպասվում:
     Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան չբացառեց, որ առաջիկայում այլ երկրներից, մասնավորապես՝ Լիտվայից, Իտալիայից և Ռուսաստանից, բուժաշխատողների նոր խմբեր կգան:
     Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ Ամերիկայում իրավիճակը շատ ավելի վատ է, բայց բարեբախտաբար, դրական միտում նկատվում է։ Նրա կարծիքով միմյանց օգնելով, փորձ փոխանակելով կարող ենք պայքարել այս վարակի դեմ։
     Արդեն մի քանի օր Ֆրանսիայից Երևան ժամանած հայ հիվանդների հետ աշխատող բժիշկ Ալեքսանդր Մինյոն կոչ արեց կրել դիմակներ, հակահամաճարակային բոլոր կանոններին հավատարիմ մնալ: Նրա վրա մեծ տպավորություն են թողել գիշեր ու զօր աշխատող հայ բժիշկները:
     Հայկական կողմից առողջապահության նախարարը կողմերին շնորհակալություն հայտնեց համագործակցության համար:
     Ասուլիսին հետևում էին և հարցեր տալու հնարավորություններ ունեցան սփյուռքի մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` «Նիդերլանդական օրագիրը»:
     Հաղորդումը վարող Մարգարիտա Բաղդասարյանի կողմից «Նիդերլանդական օրագրի» հնչեցրած հարցի պատասխանները լսել ներկայացվող տեսահոլովակում` 38 րոպեից:
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2097 | 0 | 0
Facebook