Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Կառավարությունը հայտարարել է, որ վաղվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադի. Ռուբեն Մելիքյանն

20:01, Вторник, 16 Июня, 2020 года
Կառավարությունը հայտարարել է, որ վաղվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադի. Ռուբեն Մելիքյանն

Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կառավարությունը հայտարարել է, որ վաղվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր։

Այդ կապակցությամբ՝ մի քանի նկատառում.

1) Ի՞նչ իրավական ակտով է դա սահմանվել։ Կառավարության նիստ չի եղել, իսկ պարետի որոշումներում էլ նման բովանդակությամբ կարգավորում այսօր չի սահմանվել (ու ի դեպ չի էլ կարող սահմանվել) ։

2) Ի՞նչ պատճառով են ուզում սահմանել այս արգելքը։ Վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիների են ենթարկել վարչական ձերբակալման, ու նրանցից շատերը ոչ միայն չեն ունենում անձը հաստատող փաստաթղթեր, այլև հրաժարվում են ներկայանալ՝ զրկելով ոստիկանությանը իրենց վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից։

3) Ինչու՞ այս արգելքը առանձնապես չի աշխատի։ Որովհետև եթե անձը չունենա անձը հաստատող փաստաթուղթ և շարունակի չներկայանալ, ապա ինչպե՞ս են նրան տուգանելու անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար, եթե դրա համար անհրաժեշտ է կա՛մ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, կա՛մ առնվազն ներկայանալ։ 3 ժամը ոֆ լրանա՝ մեկ է՝ պետք է բաց թողնեն։

Կարճ ասած՝ խիստ «իմքայլական» արգելք է» ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2785 | 0 | 0
Facebook