Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

1-ին նախագահը այսօրվա իր խոսքի մեջ ճիշտ կաներ նաև խոսեր, թե արդյոք դավաճանություն չէ՞ կորոնավիրուսի ժամանակ քարոզարշավ անելը կամ փողոցներում բուկլետ բաժանելը

21:03, Пятница, 05 Июня, 2020 года
1-ին նախագահը այսօրվա իր խոսքի մեջ ճիշտ կաներ նաև խոսեր, թե արդյոք դավաճանություն չէ՞ կորոնավիրուսի ժամանակ քարոզարշավ անելը կամ փողոցներում բուկլետ բաժանելը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առաջին նախագահը այսօրվա իր խոսքի մեջ ճիշտ կաներ նաև խոսեր, թե արդյոք դավաճանություն չէ՞ կորոնավիրուսի ժամանակ քարոզարշավ անելը կամ փողոցներում բուկլետ բաժանելը կամ արդյոք՞ դավաճանություն չէ՞ օրը մի ռազմավարություն ընտրելը ինչի արդյունքում մարդիկ են մահանում:

Իհարկե պարզ է, որ «աղվեսը պոչին է վկա բերում» հայտնի ժողովրդական խոսք կա, բայց հիմա մեր երկիրը իրոք աղետալի վիճակում է և այդ վիճակը ունի հստակ մեղավոր կամ մեղավորներ:

Եվ վերջապես պարոն նախագահ էդ որտեղ ՞եք տեսել ձեր իսկ ասած պատերազմող երկրի առաջնորդը այս ծայրահեղ ծանր օրերին պատերազմ ղեկավարելու փոխարեն 3 օր շարունակ մարդկանց նկարներ հրապարակելով կռիվ տա վիրուսի դեմ:

Ինձ համար չի կարող լինել նման առաջնորդ, որը կռվելու և պայքարելու փոխարեն զբաղված է զավզակությամբ»:

Источник: Վահան Բաբայան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2056 | 0 | 0
Facebook