Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՈՉ ԹԵ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ, ԱՅԼ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ և Հ․ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ․․․․

16:50, Четверг, 21 Мая, 2020 года
ՈՉ ԹԵ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ, ԱՅԼ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ և Հ․ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ․․․․


     ՈՉ ԹԵ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ, ԱՅԼ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ և Հ․ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ․․․․
    
     Մեր վարչապետն ազգային ժողովում մտահոգություն հայտնեց, որ կորոնավիրուսը կարող է դեռ մեկ տարի էլ ձգվի ու մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ կողք- կողքի, գիտակցաբար չվնասելով ոչ մեզ, ու մեր շրջապատին, իսկ կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի վերացնելու կորոնավիրուսի հետևանքով տնտեսաությանը հասցրած վնասները վերականգնելուն, մարդկանց սովորական կյանքի ռիթմին վերադարձնելուն, թեկուզ այս կորոնավիրուսի պայմաններում, և նշեց կառավարության առաջ ծառացած հրատափ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները, որոնցից ամենաառաջնայինը Սահմանադրության հարցն է․ ուրախ եմ, որ մեր վարչապետը ելնելով այս համաճարակային վիճակից վերջապես եկավ այն համոզման, որ այդ հարցին պետք է լուծում տրվի խորհդարանի մակարդակով, և ինչքանով տեղեկացված եմ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արդեն հասցրել է դիմել Վենետիկի հանձնաժողովին սահմանադրությունում փոփոխությունների հետ կապված անցկացվի խորհրդարանի մակարդակով և սպասում է Վենետիկի հանձնաժողովի արձագանքին․․․քանի որ մենք անկախ պետություն ենք, և նախագահականից անցել ենք խորհրդարական կառավարման մոդելին, ինչու՞ պետք է ժողովուրդի վստահությունը վայելող ազգընտիրներին չվստահենք, որ մեր երկրի խնդիրների լուծման համար անպայման Վենետիկի հանձնաժողովի թույլտվությունը պետք է ստանանք․այդ նույն Վենետիկի հանձնաժողովը չէ՞ր, որ հաստատեց Սերժի հագով կարված «Բարեփոխված սահմանադրությանը» ․․․ վերջապես ե՞րբ պետք է զգանք, որ անկախ պետություն ենք և մեր ընդունած սահմանադրությունը պետք է ոչ թե հաճո լինի Եվրոպացիների քիմկին, այլ պետք է մեր ազգային առանձնահատկություններից ու մեր երկրի շահերից բխի․ մինչև ե՞րբ ենք Եվրոպաների դռները ծեծելու, նրանց խաղի կանոններին ենթարկվելու․ չգիտեմ ինչու՞ է մեզ համար Վենետիկի հանձնաժողովի կարծիքը որպես չափանիշ ենք ընդունում և դոգմա․ վերջապես ե՞րբ պետք է սովորենք առանց սրա-նրա կարծիքն հաշվի առնելու կարողանանք քաղաքական կարևոր որոշումներ կայացնել ու պաշտպանենք մեր երկրի շահերը․ մեր ազգային առանձնահատկություններից ելնելով․․․
     Եթե այսօր կորոնավիրուսի վտանգն անտեսելով ազգային ժողովը նիստեր է գումարում, ու տարբեր խնդիրներ քննարկում, հատկապես վերջերս ընդունած «ապօրինի գույքի բռնագանձման օրենքը» երկար սպասված փաստաթուղթը, բա ինչու՞ պետք է հետաձգվի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու և Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու անհետաձգելի խնդիրը․ նստենք սպասենք կորոնավիրուսը ե՞րբ իսպառ կվերանա, որ հետո՞ միայն մեր երկրի սահմանադրությունում մի շարք հույժ կարևոր փոփոխություններ արվեն․ օրինակ, սահմանադրությունում պետք է ամրագրվի․ ով էլ լինի օրինազանցը՝ հանցագործ նախագահ, թե վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, ԱԱԾ-ի պետ, թե ոստիկանապետ, ազգային ժողովի պատգամավոր, թե․․միևնույնն է․ պետք է օրենքի առաջ պատասխան տան իրենց կատարած հանցանքի ամբողջ բեռով, այսինքն պետք է սահմանադրությունից հեռացվի անձեռնմխելի հասկացողությունը, քանզի անպատժելիությունից են ծնունդ առնում բոլոր հանցագործությունները․ այս օրենքը պետք է անխտիր կիրառվի բոլոր հանցագործներին պատժելու, անկախ նրա զբաղեցրած բարձր պաշտոնից, դիրքից․․․հետո, ոչ պակաս կարևոր է սահմանադրությունում ամրագրել․այն ազգընտիր պատգամավորները, ովքեր ստանալով ժողովրդի վստահության մանդատը, բայց չեն արդարացնում իրենց ընտրողների սպասելիքները․ թաքնվելով թունդ ընդիմադիրի քողի տակ, զբաղված են խորհրդարանում մթնոլորտը թեժացնելու, վեճեր հրահրելու, և ավելի շատ խնդիրներ պարզելու, քան թե կառուցողական, ազգանպաստ աշխատանքի համար, ուստի՝ նման պարագայում պետք է տվյալ ընտրատարածքի ընտրողներին իրավունք վերապահվի հետ կանչելու իրենց ընտրյալին՝ այսինքն, նմանները պետք է զրկվեն մանդատից․․․
     Հիմա անցնեմ բուն ասելիքիս՝ հանրաքվեի այդքան չարչրկված թեմային․ նախ ասեմ, որ ի սկզբանե ես սխալ համարեցի սահմանադրությունում փոփոխություն, ինչպես նաև Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու համար պետության բյուջեից 2, 5 միլիարդ տրամադրել հանրաքվե անցկացնելու և ռևանշիստներին շանս տալու, կրկին անգամ ոտքի հանելու, ակտիվանալու և համախմբվելու, քաղաքական դաշտը սրելու, Այո-ի և Ոչ-ի պայքար տանելու համար, որի ականատեսը եղանք ամիսներ առաջ․․․ Քանի որ մեր երկիրը 2018-ից նախագահական կառավարումից անցել է խորհրդարանական մոդելի և ունենք լեգիտիմ Վարչապետ և ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարան, ինչու՞ պետք է սահմանադրությունում 1-2 կետի փոփոխություն, կամ ավելացում կատարելու համար հանրաքվե անցկացվի․կամ Վենետիկի հանձնաժողվին խնդրագիր ուղարկվի, երբ այս հարցը խորհրդարանում լուծվելիք խնդիր է, հատկապես կորոնավիրուսի պատճառով բյուջեին հասցրած վնասները քիչ է, 2, 5 միլիարդ դրամ էլ հանրաքվեի վրա ծախսվի․․․ նախ ի սկզբանե հեղափոխությամբ իշխանության գալով, եթե Փաշինյանը 2015-ին ռեժիմի կողմից հատուկ մշակված, Սերժի հագով կարված, բազում կեղծիքներով ընդունված «բարեփոխված սահմանադրությունը» չեղարկեր և նոր սահմանադրություն մշակվեր, այսօր նման խնդիրների առաջ չէինք կանգնի․․․Հանրաքվե անցկացնել սահմանադրությունում փոփոխություն կատարելու և Թովմասյանին պաշտոնանկ անելու համար, ուղղակի աբսուրդ է․․․մի պաշտոնյայի, որին աջակցում են ռեժիմի բոլոր հանցագործները, և ոչ միայն նրանք, այլև բոլոր Նիկոլացավով տառապող հակաՆիկոլականները, ովքեր Հրայր Թովմասյանին այսպես ասած դուխ են տալիս, որ մինչև վերջ գնա, աթոռից կառչած մնա և ոչ մի դեպքում հրաժարական չտա, հույս ունենալով, որ հանրաքվեի դեպքում կրկին կկարողանան կեցծիքների ճանապարհով հասնել ՈՉ-ի հաղթանակին, քանզի հույս ունեին ԿԸՀ նախագահն իրենց վաղեմի ընկեր Տիգրան Մուկուչյանն է, որը մի անգամ չէ, որ վավերացրել, անցկացրել է կեղծված նախագահական ընտրություններն ու «Բարեփոխված սահմանադրության» կեղծված հանրաքվեն․․․ ռևանշիստները Ոչ-ի հաղթանակը իրենց հաղթանակն էին համարում․․․ հիմա անցնեմ հանրաքվեի ճանապարհով անվստահություն հայտնելուն և պաշտոնանկ անելու մի մարդու՝ հանձինս Հրայր Թովմասյանի, որը հենց ինքը սահմանադրության խախտումով է հասել ՍԴ -ի նախագահի աթոռին․ ինչու՞ է ձեզ թվում, թե Թովմասյանը չի գիտակցում, լավ էլ գիտակցում է, եթե իրենով լիներ, շա՜տ վաղուց էր հրաժարական տվել, բայց մաֆիան թույլ չի տալիս․բոլորս էլ լավ գիտենք․ տեսանք ոնց էր հոնգուր, հոնգուր արտասվում, երբ սպանված տեսավ Կուտոյանին, քանզի գիտեր իր գլխի գալիքը, եթե չենթարկվի մաֆիային, ինքն էլ Կուտոյանի բախտին կարժանանա․․․Թովմասյանը լավ էլ գիտակցում է, որ մաֆիան

իր ձեռքերով շագանակներ է փորձում հանել կրակից, նրանց իր պատիվը, իր հետագան չի հետաքրքրում, որ կդառնաք գործազուրկ․․․Հրայր Թովմասյան դրա համար էլ ձեզ րկին անգամ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նախկինների պարանով հորը մի՛ իջեք, ոչ թե նրանց ամբիցիաները բավարարելու մասին մտածեք, այլ ձեր մասին մտածեք, ձեր․ նրանց զոհը մի՛ դարձեք․․․Բա լավ, ձեր խիղճը որտե՞ղ է, որ ձեզ պաշտոնանկա անելու համար մեր աղքատ երկրից 2, 5 միլարդ դրամ պետք է տրամադրվեր բյուջեից հանրաքվե անցկացնելու համար, որ ինչ թե ռևանշիստներն այդպե՞ս են ուզում․

Մի քանի ամիս առաջ կրկին հոդվածով հանդես էի եկել և ձեզ
     հորդորել, որ քաղաքական կամք դրսևորեք և ինքնաբացարկի ճանապարհով հեռանաք, այդպես ավելի պատվաբեր է, այլապես համառելն անօգուտ է․ դուք էլ լավ գիտակցում եք, որ ազգային ժողովում մեծամասնություն կազմող ԻՄ ՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ հենց առաջին ընթերցմամբ ձեզ պաշտոնանկ անելու օգտին կքվեարկեն․․․ լավ, ձեր հույսն ինչի՞ վրա եք դրել, չլինի թե մաֆիան ձեզ հույս է տալիս, որ Նիկոլին կտապալեն, բայց դուք մի՞թե չեք զգում, որ ձեզ արդե՛ն փուռն են տվել ու այդ աթոռին ձեր օրերն հաշված են․․․ Այսքան բան, , ,
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4698 | 0 | 0
Facebook