Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ

ArzArt NEWS
Пресс-секретарь:
ArzArt NEWS
14:19, Среда, 20 Мая, 2020 года
Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ
     Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ
    
     Հրաչյա Ներսիսյանը (1895-1961 թթ․) հայ անվանի դերասան է, ԽՄ ժողովրդական արտիստ (1956 թ.) ։
     Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական և ամերիկյան քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Ա. Պենկլյանի թատերախմբում։ 1919 թ-ից եղել է Կ. Պոլսի «Հայ դրամատիկի» դերասան։ 1922 թ․ Վ․ Փափազյանի, Մ․ Ջանանի և այլ դերասանների հետ հաստատվել է Խորհրդային Հայաստանում, 1923 թ-ից դարձել է Երևանի առմիշտ բնակիչ և Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) դերասան։
     Ներսիսյանի վարպետությունը և տաղանդը լիակատար բացահայտվել են Ֆալստաֆի, Օթելլոյի, Լիր արքայի (Վ․ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո», «Լիր արքա»), Պաղտասար աղբարի (Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարյանի (Ա․ Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրոտասովի (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք-Գրեգորի (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերակատարումներում։ 1925 թ-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944 թ.), Ղամբարյան («Ինչու է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ.):
     Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական, դրամատիկական և կատակերգական կերպարանավորումները, որոնց դերասանը հաղորդել է հուզական խորունկ բովանդակություն։ Ներսիսյանի ստեղծագործական պաթոսը կարեկցանքն է հանիրավի հալածված հերոսի նկատմամբ, որն էլ շեշտված է արտիստի հատկապես վերջին շրջանի դերակատարումներում:
     Իր նկարագրով, արվեստի գեղագիտական արժեքով և հուզական գրավչությամբ Ներսիսյանն արժանացել է համաժողովրդական ճանաչման։
    
     Դիմերես` Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված (գործ` Ստեփան Քյուրքչյանի):
     Դարձերես` Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը (գործ` Ներսես Կիրակոսյանի):
    
     Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:
     Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
    
     Անվանական արժեքը 10000
     Մետաղը/հարգը ոսկի 9000
     Քաշը 8, 6
     Տրամագիծը 22, 0
     Տպաքանակը 300
     Դրամաշուրթը ատամնավոր
     Որակը պրուֆ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3244 | 0 | 0
Facebook