Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հետաքրքիր պատմություն Արցախյան հերոսամարտի էջերից

01:17, Суббота, 16 Мая, 2020 года
Հետաքրքիր պատմություն Արցախյան հերոսամարտի էջերից

Մեծն Տիգրան գնդի մարտիկ Գուսան Արտակը հերթական մարտերից մեկի ժամանակ տեսնելով, որ վերջանում է զինամթերքը, իսկ օգնությունը տեղ կհասնի 20 րոպեից, փայտի վրա ամրացնում է շորերի կտորներ՝ նմանեցնելով դրոշակի պարզում է վերև փորձելով հասկացնել, որ պետք է դադարեցվի կրակոցները։

...

Ի զարմանս բոլորի ադրբեջանցիները դադարեցնում են կրակոցները, որից հետո ադրբեջաներեն գոռալով հասկացնում է, որ դուք էլ եք հոգնած, մենք էլ և կարելի է մի պահ հանգստանալ, առաջարկելով իր կողմից երգը, իսկ նրանց կողմից պարը։ Պայմանավորվածությունը համաձայնեցվում է երկկողմանի, և նա սկսում է բարձր և խրոխտ ձայնով երգել հայկական ազգագրական երգերի շարան, որի ընթացքում նկատելի է դառնում ադրբեջանցիների պարը։

...

«Հանգստի» ժամանակը տևում է մոտավորապես 15-20 րոպե, որի ընթացքում արդեն տեղ է հասնում սպասվելիք զինամթերքը։ Արտակը հանգիստ շունչ քաշելով՝ հայերեն հայհոյանքների շարանից հետո ադրբեջաներենով հայտարարում է, որ ավարտվեց հանգստի ուրախ ժամանցը, որից հետո կրկին շարունակվում է թեժ մարտը։

Источник: Արտակ Օհանյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5672 | 0 | 0
Facebook