Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Սու՜ս…», «սու՜ս…»

22:28, Суббота, 09 Мая, 2020 года
«Սու՜ս…», «սու՜ս…»

18-րդ դարի սկզբներին թուրքական զավթիչների հարձակումներից պաշտպանվելու համար գյուղի բնակիչները փախչում են դեպի բարձունքը: Մի կին իր երեխայի հետ ետ է մնում ու թաքնվում թփերի մեջ: Ավազակների աղմուկ-աղաղակից երեխան սկսում է լաց լինել: Սարսափահար մայրը ափով ծածկում է երեխայի բերանն ու շշնջում` «սու՜ս…», «սու՜ս…»: Ահա այսպես էլ առաջանում է Սոս տեղանունը:
     Սոսը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի խոշոր գյուղերից է, ունի մոտ 300 տարվա պատմություն: Արևմտահայաց այս գյուղը մեջքով հենվել է Կարմրաքարին, որի կատարին են գտնվում Եղիշեի վանքի և Ամարասի վանքի հետ եռանկյունի առաջացրած Սուրբ Լուսավորիչ վանքի ավերակները: Կարմրաքարը հեռվից նմանվում է առյուծի, անտառից առաջացած բաշով, ոտքերը ձորի մեջ, առջևի թաթերը մեկնած դեպի Ամարասի հովիտը: Գյուղը` սարալանջի արևմտյան մասում, աչքերը կկոցած, հետևում է աշխարհի լավ ու բարի, արդար ու անարդար գործերին:
     Սոսը հարուստ է իր խաղողի անծայրածիր այգիններով, թթաստաններով, որից ստացված օղին ամբողջ տարին անպակաս է լինում ուտող-խմող սոսեցու սեղանից: Գյուղը հայտնի է նաև իր խելացի, աշխատասեր, ազնիվ ու պարզամտության հասնող մարդկանցով: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց և մանկապարտեզ:

Գյուղում առաջին տուն դպրոցը հիմնվել է 1897թ., 1920-ական թթ. գործել է տարրական դպրոց, իսկ ահա 1942-43 ուսումնական տարվանից Սոսի դպրոցը ստացել է միջնակարգի կարգավիճակ: Դպրոցն իր հիմնադրման պահից ունեցել է կարգապահ ու խստապահանջ տնօրեններ` Հարություն Մուքանյան, Արտեմ Մուսայելյան, Շուրիկ Ահարոնյան: Այսօր դպրոցն ունի նորակառույց շենք, որը կրում է Արցախյան ազատամարտում քաջաբար զոհված Հայկ Հակոբյանի անունը, որտեղ սովորում է 187 աշակերտ` Մանուշ Վանյանի տնօրինությամբ: Դպրոցի աշակերտները, տարբեր օլիմպիադաներում և մրցույթներում տանելով բազմաթիվ հաղթանակներ, միշտ բարձր են պահում գյուղի ու հերոսի անունը կրող դպրոցի պատիվը, իսկ դպրոցն ավարտած սաները, լավագույն ուսուցիչներից ստացած գիտելիքների շնորհիվ սովորում են Արցախի պետական համալսարանում, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական-բժշկական համալսարանում, Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանում:
     Գյուղում կա նաև նորակառույց մանկապարտեզ, որտեղ հայրենասիրության ոգով դաստիարակվում են հայոց բանակի ապագա զինվորները:
     Սոս համայնքն ունի հիմնախնդիրներ, որոնց մեջ, թերևս, ամենակարևորն աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով բնակիչները աշխատանք են փնտրում հայրենի հողից կտրված: Կարևոր հիմնախնդիր էր գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը. այս խնդիրը համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանի անմիջական ղեկավարությամբ լուծում է ստացել: Այսօր էլ նրա հետևողականությամբ կառուցվում է խաղահրապարակ, որպեսզի գյուղի երեխաներն ունենան խաղերով լի անհոգ մանկություն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3126 | 0 | 0
Facebook