«Արարատցեմետ» ՓԲԸ-ի ղեկավարությունը կատարում է աշխատողների ջարդ՝ չերկարացնելով որոշակի ժամկետով պայմանագիր ունեցող աշխատողների պայմանագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակից Հենրիկ Խեչումյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Պարոն Նիկոլ Փաշինյան, Ձեզ է դիմում «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակից Հենրիկ Խեչումյանը:
Հենց հիմա օգտվելով արտակարգ դրությունից «Արարատցեմետ» ՓԲԸ-ի ղեկավարությունը կատարում է աշխատողների ջարդ՝ չերկարացնելով որոշակի ժամկետով պայմանագիր ունեցող աշխատողների պայմանագրերը։
Նշեմ, որ հեռացվողները միշտ եղել են բողոքի ակցիանների առաջնագծում և տարբեր սոցիալական մեդիադաշտերում ներկայացրել իրենց քաղաքական հայացքները։
Խնդրում եմ՝ միջամտել այս անօրինականությանը» ։