Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Նիդերլանդներում նշվել է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
18:57, Воскресенье, 26 Апреля, 2020 года
Նիդերլանդներում նշվել է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը
    
    

    
    

Նիդերլանդահայ բոլոր կառույցները, մասնավորապես` Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան, նախօրոք ծանուցել էին, որ Հայոց Ցեղասպանության 105-ամյա տարելիցին նվիրված հանրային մասայական միջոցառումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղյալ են համարվել: Դա վերաբերվում էր Հաագայում տեղի ունեցող հանրահավաք ցույցին, Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության Ասսենում կանգնեցված առաջին խաչքար-հուշարջանի 20-ամյակին, Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների մասսայական այցելություններին, ոգեկոչման համերգներին, եկեղեցական արարողություններին և այլը:
     Դրա փոխարեն Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» հանձնախումբը նախաձեռնել և մշակել էին վիրտուալ ոգեկոչման Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ծրագիր: Ինտերակտիվ 40 րոպեանոց ֆիլմով բազմաթիվ հոլանդահայեր, կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի սահմանափակումների պայմաններում հնարավորություն ունեցան 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել` մնալով տանը:


    
    

https://www.nidoragir.com/2020/04/105.html
     Virtual commemoration of 105th anniversary of Armenian Genocide on 24 April 2020 with contributions by Archbishop Khajag Barsamian, Marc Sturkenboom, H.E.Tigran Balayan, Minister Arie Slob, MP Garo Paylan, Leen van Dijke, MP Joël Voordewind, Harry van Bommel, Dr. Ton Zwaan, Ronny Naftaniel, Gevorg Aperánts, Inge Drost, Mato Hakhverdian, Harout Palanjian, Massis Abrahamian, Prof. Dr. Ugur Ungör, MP Pieter Omtzigt, MP Bram van Ojik, Gor Khachikyan, ASV Gladzor, 24 April Committee of FAON and others.
     Virtuele herdenking 105 jaar Armeense Genocide, kranslegging in Assen op 24 aprill 2020, Nederland
    
    

Դեռ օրեր առաջ «Նիդերլանդական օրագիրը» Հայոց Ցեղասպանության տարբեր տարիների միջոցառումներից արխիվային նյութեր ու տեսաերիզներ էր ներկայացնում: Առաջին անգամ տեղի ունեցավ Ասսենի խաչքարի մասին 20 տարի առաջ այս օրերին նկարահանված 2 ֆիլմի պրեմիերա: Հուշարձանի տեղադրման և ոգեկոչման միջոցառումներ անցկացնելու դեմ թուրքական ահռելի բողոքների և հոլանդական և արտասահմանյան զանգվածային լրատվական միջոցների աննախադեպ ուշադրության շնորհիվ, Ասենի խաչքարը յուրահատուկ կարևոր նշանակություն ունեցավ Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը։
     Չնայած համաճարակի պատճառով արված խիստ սահմանափակումներին` օրենքի ընձեռած հնարավորությունների շրջանակներում, Նիդերլանդական բոլոր հայաշատ քաղաքներում ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրվեցին անմեղ զոհերի հիշատակին: Ավելի վաղ Նիդերլանդների եկեղեցինեի խորհուրդը հատուկ աղոթք է հղել երկրում գործող բոլոր եկեղեցիներին` առաջիկա օրերին կայանլիք պատարգներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը և սուրբ նահատակներին։ Նախօրեին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ, Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա խորհրդով` կոչ անելով հիշել անմեղ զոհերին ու շարունակել ազգային ու հոգևոր առաքելությունը` Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
     Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ևս նախօրեին ուղերձ էր հղել Նիդերլանդների հայությանը` նշելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի դերն ու նշանակությունը այսօրվա իրականության մեջ:
     Նիդերլանդների խորհրդարանի ներկա և նախկին անդամները, Եվրախորհրդարանում «Քրիստենա-դեմոկրտական կոչ» կուսակցության անդամներն իրենց զորակցությունն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: ՈՒղերձով է հանդես եկել Նիդերլանդների տարրական, միջնակարգ կրթության և լրատվության նախարար Արի Սլոբը: Նիդերլանդների կառավարության կողմից նա այս տարի պետք է Երևանում մասնակցեր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին, սակայն այն չեղարկվեց համաճարակի պատճառով:

Ապրիլի 24-ին Նիդերլանդների հայկական եկեղեցիներում, Հայոց ցեղասպանության հուշարձանների մոտ ավանդական արարողություններին մասնակցեցին խիստ սահմանափակ քանակով մարդիկ` մյուսների համար ապահովվելով հեռակապով հետևելը:
     «Նույնիսկ այս արտասովոր, արտակարգ պայմաններում մենք միասնական ենք, և դա նաև արտացոլվեց այն բոլոր ուղերձներում, որ հոլանդացի մեր բարեկամները հղում են հայ ժողովրդին իրենց տներից և ոգեկոչում են ու իրենց աջակցությունը և համերաշխությունը հայտնում։ Սա, իհարկե, կարևոր հանգրվան է, որին Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցները ձգտել են տասնամյակներ, և Ամստերդամի կենտրոնում այս խաչքարի առկայությունն այստեղ ևս այդ պայքարի ու այդ պայքարում հաջողության առհավատչյան է», - Ամստերդամում ծաղկեպսակ դնելով Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրված խաչքարին ասել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ Այդ օրը դեսպանի Սբ Գրիգոր Նարեկացի հիմնադրամի ղեկավարների հետ իրենց հիշատակի տուրքն են մատուցել Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը, Ամստերդամի քաղաքապետարանի անդամներ, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նույն օրը դեսպան Տիգրան Բալայանը եղել է հայաշատ Ալմելոյի Հայոց Ցեղասպանության հուշհամալիրում և Ալմելոյի քաղաքապետ Արյեն Գերիտսենի հետ ծաղկեպսակ տեղադրել Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին:
     Ապրիլի 24-ին` Տիգրան Բալայանը հասցրել է լինել Ասսեն քաղաքում: Նա ծաղկեպսակ է դրել Նիդերլանդներում 20 տարի առաջ տեղադրված առաջին Հայոց Ցեղասպանության խաչքար-հուշարձանին:
     Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվորեն են մասնակցել Նիդերլանդների երիտասարդական կազմակերպությունները` ՈՒտրեխտի «Գլաձոր», ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» «Հոմենթմեն» և այլ կառույցներ:

«Նիդերլանդական օրագիր»


    
    
    

    
    

    

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2194 | 0 | 0
Facebook