Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել սնունդի միջոցով.

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
13:15, Пятница, 10 Апреля, 2020 года
Հնարավո՞ր է կորոնավիրուսով վարակվել սնունդի միջոցով.
    
    
10 ապրիլի, 2020 10: 57

    

ԱՄՆ Օհայո նահանգի համալսարանից Սանջա Իլիչը հայտնել է, թե կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչպես ճիշտ կատարել գնումները եւ սնունդի պատրաստումը: Նա նաեւ ցրել է սնունդի միջոցով ինֆեկցիայի փոխանցման հնարավորության մասին առասպելը:

ԱՄՆ վերահսկող մարմինները չեն հայտնել սննդամթերքի կամ անգամ սննդամթերքի փաթեթների միջոցով վարակման դեպքերի մասին, հայտնում է MedicalXpress-ը:

«Կորոնավիրուսը աղեստամոքսային հիվանդություն չէ, COVID-19-ի հարուցիչը սնունդի մեջ չի բազմանում», - նշել է մասնագետը:

Նրա խոսքով՝ վիրուսները մակերեւույթների վրա չեն բազմանում. դրանք ապրող օրգանիզմի կարիք ունեն: Սակայն արժե նշել, որ վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները, թեկուզ եւ չեն բազմանում, կարող են տարբեր մակերեւույթների վրա կենսունակ մնալ մի քանի ժամ եւ անգամ օրեր:

Սանջա Իլիչը խորհուրդ է տալիս մթերքներ գնելիս պահպանել սոցիալական հեռավորության կանոնները՝ մյուս մարդկանցից պահպանել 2-2, 5 մետր հեռավորություն: Տուն վերադառնալով՝ անհրաժեշտ է ձեռքերը լվանալ, մթերքները հնարավորինս սառեցնել, բանջարեղենն ու մրգերը լվանալ հոսող ջրով: Նա հավելել է, որ ցանկալի է սնունդը տաքացնել Ցելսիուսի 75 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում:

Սանջա Իլիչը նաեւ նշել է, որ խանութներից առաքվող պատրաստի սնունդ պատվիրելիս մտավախություններն ավելորդ են. այսօրվա դրությամբ խանութներից կամ ռեստորաններից առաքման ծառայությունների միջոցով կորոնավիրուսի փոխանցման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չկան:
    
    
     http://master2018.blogspot.ru/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1131 | 0 | 0
Facebook