Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլին օգնության է հասնում առաջին նախագահը
1. Նիկոլը օգտվում է ԼՏՊ-ի աջակցությունից և շատ նիկոլականներ պետք է այս բացահայտ փաստից հետևություններ անեն:
2. 2-րդ և 3-րդ նախագահները բացահայտ թիրախավորվեցին առաջին նախագահի կողմից, ինչը Նիկոլի քաղաքական գործունեության ողջ իմաստն է:
3. Չգիտես ինչու առաջին նախագահը չխոսեց Նիկոլի այլանդակ ֆեյքերի, նրանց հայհոյանքների և ատելության քարոզի մասին, չխոսեց նրանց լրատվամիջոցների մասին, այլ հիշատակեց միակողմանի բաներ:
4. Ապրիլյանի մասով էլ արդեն պարզ է, որ այդ ժամանակավոր կառույցը կորոնավիրուսի հետ միասին հեռանալու է ասպարեզից, դրա համար սա կմատուցվի, որպես առաջին նախագահի հորդոր և այն կփակվի շուտով, հատկապես որ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ այդ հանձնաժողով հանդիպման:
Կարճ ասած Նիկոլի համար առաջին նախագահի հայտնվելը վատ նշան էր:
Հ.Գ Պատերազմական վիճակ այսօր միայն ֆեյսբուքում է:
Պետք չի մարդկանց պատերազմով վախեցնել, այն էլ այս մեկուսացված օրերին»: