Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Օլիմպիական չեմպիոնին թույլ չեն տալիս դուրս գալ ինքնամեկուսացումից, թեեւ նրա երկրորդ թեստը բացասական է․ ria.ru

Yerevan PR
Пресс-секретарь:
Yerevan PR
00:52, Воскресенье, 05 Апреля, 2020 года
Օլիմպիական չեմպիոնին թույլ չեն տալիս դուրս գալ ինքնամեկուսացումից, թեեւ նրա երկրորդ թեստը բացասական է․ ria.ru

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն (1984թ․), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Օլեգ Վասիլեւը դժգոհել է, որ իր ընտանիքին արգելել են դուրս գալ ինքնամեկուսացումից, թեեւ կորոնավիրուսի դրական թեստի փաստաթուղթ չի ստացել, իսկ երկրորդ թեստը բացասական է։

«Մեզ ոչ մի թուղթ չեն տվել, որ կորոնավիրուսով ենք վարակված եղել։ Եկավ շտապօգնությունը եւ ասացին, որ ունեն տեղեկություն մեր վարակվածության մասին, բայց այդ փաստը հաստատող ոչ մի փաստաթուղթ չտրամադրեցին։

Իմ եւ երեխայիս երկրորդ, երրորդ եւ չորրորդ թեստերի պաստախանը ստացել ենք, դրանք բացասական են։ Բայց մենք շարունակում ենք մնալ տնային բուժման ռեժիմում։ Կնոջս առաջին եւ երկրորդ թեստն էլ բացասական է, բայց նա երկու շաբաթ պետք է մնա ինքնամեկուսացած։ Բայց որեւէ մարմին չի հայտնում, թե ինչ է նշանակում ամբողջական առողջացում։ Բոլորը հասկանում են, որ մենք առողջ ենք, բայց ոչ ոք չի հաստատում դա, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ ինքնամեկուսացումից», - ասել է Օլեգ Վասիլեւը ria.ru-ին։

Վասիլեւը օգնության էր դիմել Շվեյցարիայից կնոջ եւ դստեր վերադարձից հետո։ Նրանց չվերթի ուղեւորներից մեկի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։


    

    

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1210 | 0 | 0
Facebook