Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ստերի չափաբաժինը այնքան մեծ է եղել, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող հակաքարոզչությունը մինչ այսօր մնացել է շատ մարդկանց ուղեղներում

18:33, Пятница, 03 Апреля, 2020 года
Ստերի չափաբաժինը այնքան մեծ է եղել, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող հակաքարոզչությունը մինչ այսօր մնացել է շատ մարդկանց ուղեղներում

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միֆ առաջին` 80-ականների զենքեր

Ստերի չափաբաժինը այնքան մեծ է եղել, որ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող հակաքարոզչությունը մինչ այսօր մնացել է շատ մարդկանց ուղեղներում: Շատերը շտամպային մեթոդով կրկնում են այն բաները, ինչի մասին նույնիսկ պատկերացում չունեն:

Այդ հակաքարոզչության միֆերից մեկը եղել է 80-ականների զենքի միֆը, որը մինչ այս պահը շահարկվում էր:

Այսօր Սերժ Սարգսյանը շատ հիմնավոր և պարզ բացատրել է այդ խոսքերի իմաստը ամբողջովին փլուզելով այն միֆը, որով մի մեծ հակաքարոզչական բլեֆ էր կառուցվում:

Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը ասել է «Ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին զենքերի մասին: Ես այնտեղ եմ ասել, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով, ինչը դարձավ շահարկման առարկա:
     Դա դարձավ շահարման առարկա, բայց այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել: Նպատակը շատ պարզ էր: Ես դիմում էի միջազգային հանրությանը և ասում էի` չնայած նրան, որ դուք աչք եք փակել Ադրբեջանի` մինչև ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին, և մերոնք կատարեցին իրենց պարտականությունները, այդ մարդիկ չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք»:

Հ.Գ հերթով պետք է հանրությանը ներկայացնենք երրորդ Նախագահի մասին այն ստերը, որոնք օգտագործվեցին 2018թ իբր թավշյա իշխանափոխության ժամանակ»:

Источник: Վահան Բաբայան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2719 | 0 | 0
Facebook