Վերաբերվում է այսօրվա պահանջատեր մարդկանց:
Շրջկոմի նորանշանակ քարտուղարն ինչ-որ հրատապ հարց լուծելիս չի կողմնորոշվում: Հրահանգիչների խորհրդով, իր մոտ է կանչում ամենաճարպիկ տնօրենին և ասում.
-Այս հանձնարարությունը պարտադիր պետք է կատարես: Ասում են, որ դու կարողանում ես օձն իր բնից հանել:
-Հաա՜ա, էլի հանեմ, բայց բնում պետք է օձ լինի: