Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Գիտե՞ք արդյոք. եթե աշակերտը ծխախոտ չի ծխել, ճիպոտահարվել է

22:28, Среда, 01 Апреля, 2020 года
Գիտե՞ք արդյոք. եթե աշակերտը ծխախոտ չի ծխել, ճիպոտահարվել է
    
    

1665 թվականին Լոնդոնում բռնկված և մինչև 1666 թվականի վերջը 75 հազար մարդու կյանք խլած (քաղաքի բնակչության 20 տոկոսը) և ամբողջ երկիրը նորից սարսափի մատնած նոր պատուհասի՝ ելունդային (բուբոնային) ժանտախտի համաճարակի ժամանակ ծխախոտը պաշտպանիչ միջոց է համարվել, այնքան պաշտպանիչ, որ 1665 թվականին երկրի իշխանությունները ծխախոտ ծխելը պարտադիր են հռչակել դպրոցականների համար:

Որոշ ուսումնական հաստատություններում, այն աշակերտները, որոնք հրաժարվել են ծխախոտ ծխել, ճիպոտահարվել են:

Եվս մեկ հետաքրքիր փաստ այս նույն համաճարակի վերաբերյալ: Անգլիայի իշխանությունները, անհերքելի փաստեր ունենալով, որ ժանտախտը ներթափանցել է Ամստերդամից, փակում են Անգլիայի նավահանգիստները Նիդերլանդներից ժամանած նավերի առջև ու կարանտին են սահմանում: Այս կարանտինն այնքան խիստ է եղել, այնքան է վնասել նիդերլանդական ծովային առևտրին, որ 1665 թվականին Նիդերլանդները պատերազմ են հայտարարել Անգլիային: Պատերազմն ավարտվել է 1667 թվականին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4038 | 0 | 0
Facebook