Идет загрузка...
Сегодня:  Суббота, 31 Октября, 2020 года

Статьи

ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻ ՊԱՏՃԱՌՆ Ու ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Tereza Mikaelyan
Автор:
Tereza Mikaelyan
07:16, Суббота, 16 Мая, 2020 года
ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻ ՊԱՏՃԱՌՆ Ու ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻ ՊԱՏՃԱՌՆ Ու ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


    

Գիտությունը վաղուց ապացուցել է, որ ոչ մի բան ինքնիրեն չի լինում և յուրաքանչյուր երևույթ իր պատճառը, իմաստն ու հետևանքն ունի: , , Մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, , : (Աստվածաշունչ, Հռովմեացիս Զ: 23) Ջրհեղեղից փրկվեցին միայն 8 հոգի, Սոդոմ Գոմորից՝ 3 հոգի: Նույնն է եղել միշտ, նույնն է պարագան այսօր, ապագայում էլ նույնը պետք է լինի ըստ Հայտնության գրքի մարգարեության: Բացառություն է եղել միայն Նինվեն, քանի որ նրանք հասցրեցին ժամանակին ապաշխարել, փրկության այլ ելք չկա:


    

Շատ ժամանակ դեռ չի անցել,

Հիշեցնելու կարիք չկա,

Որ ողջ աշխարհը միաբանվեց,

, , ԼԳՊՏ, , -ին պաշտպան կանգնեց:

Արի ու տես մարդիկ եղան

Ու հիշեցրին, թե նախկինում

Նրանց գործած մեղքի վարձքը

Ի՛նչը եղավ:


    

Ոտքի ելան, ցույցեր արին,

Ամոթանքի սյունին գամին,

Քարոզեցին, թե ինչպես

, , Հին աշխարհը, , կործանվեց,

Սոդոմ, Գոմորն կրակով այրվեց:

Այդուհանդերձ, ամենից վեր

Շահը դասվեց:

Ու լռեցին . . .

Պաս պահեցին, աղոթք արին. . .

, , Գործը կարճվեց, , -

Խաղաղությու՜ն, ամենեցուն. . .


    

Հետևանքը շատ չուշացավ,

, , Թագավարակը, , հայտնվեց,

Որ աշխարհով մեկ տարածվեց,

Ա՜յ, քեզ փորձանք,

Այս տեխնիկայի, գիտության դարում

Նրան դիմադրել չեն կարողանում:

Աթեիստներն անգամ այսօր

Աստվածաշունչ են կարդում,

Որ իմանան ինչ է սպասվում:


    

Բժշկությունն էլ հանգել է սրան՝

, , Պատճառը ճշտել դիահերձելով, , :

Այս դեպքում ասե՛ք,

Որ մեռած մարդուն հերձես-չհերձես

Ու ետմահու ախտորոշես,

Նրան մահից ետ կբերե՞ս,

Որ հետևանքը զրոյացնես:


    

Ավա՜ղ, սա սկիզբն է ցավերի,

Մահից փախչել չի հաջողվել դեռ ոչ մեկի,

Քանզի ամենքը մեղանչեցին,

Մեղքի վարձքը՝ մահը ժառանգեցին:

Սակայն մահից դեռ առավել,

Մի դատաստան կա պատրաստված,

Որտեղ արդար Աստված բազմած,

Դատելու է աշխարհն համայն:


    

Մահվան վիրուսը հայտնի է վաղուց,

Սուրբ Գիրք ենք կարդում ու չենք հասկանում:

Ուրեմն որոշենք՝ մեղքից ազատվենք,

Որ թե՛ այս կյանքում, թե՛ հանդերձյալում

Դատ-դատաստանից իսպառ ազատվենք:


    

Հիմա պահն է մտածելու,

Այո՛, ինքնամեկուսանալու,

Որ լավ խորհենք, իրոք սթափվենք,

Հավերժ պատժից մենք ազատվենք,

Ճշմարտապես ապաշխարենք,

Որ ազգովի մենք փրկվենք:


    
    

Ք. Երևան 01.04.2020թ.

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2030 | 0 | 0
Facebook