Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ապագան մերն է լինելու

14:51, Вторник, 31 Марта, 2020 года
Ապագան մերն է լինելու
     Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուսումնական պարապմունքների դադարեցումից անմիջապես հետո Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում իրականացվել և այժմ էլ շարունակվում է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։
     Ուսումնարանի մանկավարժները օգտագործելով իրենց հարմար առցանց/էլեկտրոնային/ բոլոր հնարավոր հարթակները և գործիքները «ZOOM», «VIBER», «Messenger» և այլն/ ուսանողներին ուղարկում են ուսումնառության թեմատիկ պլաններով նախատեսված դասավանդման նյութերը՝ ըստ դասացուցակի։ Յուրաքանչյուր օրվա ավարտին հրապարակվում է դասացուցակով անցկացված դասերը, իսկ շաբաթվա ավարտին մանկավարժները ներկայացնում են հակիրճ հաշվետվություններ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ։
     Հեռավար ուսուցմանը ակտիվորեն մասնակցում են նաև ուսումնարանի տրանսպորտային միջոցների շահագործում, նորոգում ավտոփականագործ խմբի առաջին կուրսի ուսանողները:
     Աբովյանի ավտոտեխսպասարկման կայանում անցկացրած արտադրական ուսումնական պրակտիկային այժմ փոխարինելու են եկել վարպետ-դաստիարակ, հմուտ ավտոփականագործ Մուշեղ Ավոյանի կողմից ուսանողներին ուղարկված և մշակված բազմաթիվ հետաքրքիր և ուսուցողական տեսանյութեր:
     -ՈՒսումնական տեսանյութերում ավտոմեքենաների նորոգման աշխատանքները կատարում են երեխաները: ՈՒզում եմ դրանցով ուսանողների մեջ սերմանել, որ մեր ապագան այսօրվա սերունդն է, և ուսանողները պետք է պատրաստ լինեն մեր դեմ նետված ցանկացած մարտահրավերների, - ասում է վարպետ դաստիարակը ու շեշտում, որ ապագան մերն է լինելու:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2951 | 0 | 0
Facebook