Շարլ Ազնավուրի ամենամտերիմ ընկերները նրան հիշում են որպես առատաձեռն, խոնարհ, երբեմն՝ պարզ, երբեմն՝ արտառոց ճաշակի տեր մի անձնավորություն: Աշխարհահռչակ շանսոնյեի մահվան հաջորդ օրը նրա մոտ ընկերներ Միշել Դրյուքերն ու Ժան-Լյուք Փըթիթռանոն, հյուրընկալվելով «Եվրոպա 1» ռադիոկայանում, մի քանի զվարճալի դեպք են պատմել նրա կյանքից:
Այս զվարճալի դիպվածը մտապահել է Միշել Դրյուքերը, որը երեք օրը մեկ հեծանիվով գնացել է Ազնավուրի տուն, որտեղ երգիչն ապրել է իր կնոջ՝ Ուլլայի հետ:
«Ազնավուրն ամենուր աստղ էր, բացի իր տնից, - պատմել է Դրյուքերը: - Ծագումով շվեդ ու նիդերլանդուհի Ուլլան, ինչպես սկանդինավցիներից շատերը, սառնարյուն էր և շատ տաքն ու «Միստրալ» -ը (հյուսիսարևմտյան ուժեղ ու սառը քամի) չէր սիրում: Երբ ես նրանց տուն էի մտնում ժամը 17 – 18-ին, Ազնավուրն ինձ ասում էր. «Գնանք իմ աշխատասենյակ, որպեսզի Ուլլայի ուշադրությունը չշեղենք. նա «Հարցեր չեմպիոնին» հաղորդումը երբեք բաց չի թողնում»:
«Ուլլայի կուռքը Ժյուլիան Լըպերն էր, - ասել է Միշել Դրյուքերը՝ ծիծաղելով: - Շարլ Ազնավուրը՝ մոլորակային մասշտաբի աստղը, պիտի համակերպվեր իր իսկ տանը Ժուլիան Լըպերից պարտված լինելու իրողությանը»:
(շարունակելի)
Նկարում՝ Ժուլիան Լըպերը: