Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային հանրության վրա

15:56, Понедельник, 30 Марта, 2020 года
Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային հանրության վրա
     Կորոնավիրուսը պատել է ամբողջ աշխարհը։ Հիմա արդեն բոլորի համար կայացած փաստ է, որ նոր վիրուսը 21-րդ դարի ամենավտանգավոր մարտահրավերներից մեկն է, եթե ոչ ամենավտանգավորը։ Այն աննախադեպ է իր ծավալներում, ուստի դժվար է տալ միանշանակ գնահատականներ դրա հետևանքների մասին։ Մի բան սակայն ակնհայտ է ՝ աշխարհը, որը մենք գիտենք այլևս նույնը չի լինի։ Վիրուսի արագ տարածումը, երկրների միջև սահմանների փակումը, տարբեր երկրներում կարանտինի սահմանումը, մարդկանց տեղաշարժի սահմանափակումը իր խորը ազդեցությունն է ունենալու մարդկանց կյանքի բոլոր ոլորտներում։
     Առայժմ դժվար է ասել, թե այս վիճակը համաշխարհային հանրության համար «» է, թե «» ։ Առաջինի դեպքում վիրուսը հաղթահարելուն կհաջորդի խորը տնտեսական ճգնաժամ, որից որևէ պետություն դժվար թե խուսափի, և աշխարհը իր ամբողջ ուժերը պետք է կենտրոնացնի այդ ճգնաժամի հաղթահարմանը։ Սակայն հակաճգնաժամային մեխանիզմները, որոնք մշակվել են համաշխարհային և եվրոպական մասնագետների կողմից նախատեսված են բոլորովին այլ խնդիրների լուծման համար ․ հիմա ամեն ինչ այլ է։
     Բոլոր երկրներում իշխանությունները պետք է միլիարդավոր դոլարներ ծախսեն ինչպես նոր վիրուսի կասեցման և հաղթահարման համար, այնպես էլ կարանտինից տուժած քաղաքացիներին օժանդակություն ցույց տալու համար ։ Աշխարհի երեք խոշորագույն տնտեսություն ունեցող գերտերություններ Չինաստանը, ԱՄՆ և Եվրոպական միությունը արդեն կանգնած են տնտեսական ճգնաժամի շեմին։ Վիճակը օրհասական է հատկապես Եվրոպական միությունում։ Կորոնավիրուսը սպառնում է ոչ միայն Եվրովայի տնտեսությանը, այլև նրա միասնությանը։ Եվրոպական տարբեր երկրներում կարանտինի սահմանումը և ինքնամեկուսացումը արդեն իսկ դժվարացնում են միահամուռ ուժերով ճգնաժամի հաղթահարմանը։ Քանի որ ԱՄՆ, ԵՄ և Չինաստանը կազմում են աշխարհի տնտեսական գործնուեության երկու երրորդը, ապա Եվրոպայում անկումը, և Չինաստանում ու ԱՄՆ-ում զգալի դանդաղեցումը բավարար կլինեն ամբողջ համաշխարհային տնտեսությունը ճգնաժամի հասցնելու համար։
     Բացի տնտեսական հետևանքները, այս իրավիճակը լուրջ փոփոխություններ է առաջացնելու նաև մարդկանց գաղափարական ընկալումներում, և ստիպելու է այլ կերպ վերաբերվել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը։ Այժմ երբ ամբողջ աշխարհը ինքնամեկուսացվել է, երբ զրկվել ենք մեր առօրյա զբաղմունքներից, շատերը իրենց աշխատանքից, երբ կանգ է առել այն խելահեղ վազքը, որում գտնվում ենք մենք, երբեմն բոլորովին աննպատակ և ոչ մի հանգուցալուծման չտանող, «» , այժմ իսկական ժամանակն է վերանայել և վերաիմաստավորել մեր տեղը և նշանակությունը այս աշխարհում։ Այս օրերին առավել քան պարզ երևում է, թե ինչ է մեզ անհրաժեշտ երջանիկ լինելու համար ։ Այն խելահեղ վազքը, որ մեզ ուղեկցում էր մեր կյանքի ողջ ընթացքում, որը ուղղված էր միայն մեկ նպատակի բավարարել մեր կենդանական պահանջները ՝ լրիվ դատարկելով մեր հոգևոր պաշարները, ամենևին էլ պարտադիր չէ ։ Առաջին հերթին մենք պետք է հիշենք, որ մարդ հոգևոր էակ է, և հետո մարմնական ։ Եվ հենց այստեղ է, որ կորոնոավիրուսի միջամտությամբ կարող է տեղի ունենալ «» մեր գաղափարներում և մեր նպատակներում ։ Այստեղ է որ մենք պետք է վեր բարձրանանք մեր էգոիզմից, վերցնողից վերածվենք տվողի, վերցնենք միայն որպեսզի կարողանանք տանք ։ Զերծ մնանք եսասիրական նկրտումներից և մեր ամբողջ ներուժը ուղղենք ի բարօրություն մերձավորի։ Անգամ այս անկումային ժամանակներում մենք կարող ենք օգուտ քաղել, ամեն ինչ մեր ձեռքում է, և նոր վիրուսը կարող է դառնալ դեղամիջոց մարդանց անմարդկայնությունը բուժելու համար։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2578 | 0 | 0
Facebook