Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Июля, 2020 года

Статьи

Աշխատանք համացանցում կամ դրամաշորթումներ

Son Yan
Автор:
Son Yan
15:27, Понедельник, 30 Марта, 2020 года
Աշխատանք համացանցում կամ դրամաշորթումներ

Այսօր համացանցի դերը բոլորիս կյանքում այնքան կարևոր է դարձել, որ մարդիկ ցանկանում են տանը նստել և համացանցի միջոցով գումար վաստակել․․․ Միգուցե կան կայքեր որոնց շնորհիվ կարելի է երբեմն առանց տնից դուրս գալու և առանց մեծ դժվարության գումար աշխատել, սակայն ոչ միշտ է դա հնարավոր և արդյունավետ միջոց գումար վաստակելու համար․․․
     Հաճախ ենք հանդիպում այնպիսի գրառումների որտեղ ասվում է, թե կարելի է տանը նստած, օրը աշխատել 50-250$ 3-ից 4 ժամվա ընթացքում։
    
     https://clc.am/-ը
կայք է ըստ որի կարելի է գումար վաստակել ընդհամենը մուտք գործելով կայք և փոքրիկ գումար ներդնելով։ Այն աշխատում էր հետևյալ սկզբունքով․․․ գրանցվում ենք այս կայքում, հաստատում ենք մեր մուտքը հեռախոսահամարի միջոցով, ներդնում ենք գումար և ստանում օրական մինչև 1.2% եկամուտ: Գումարը լինում է կանխիկացնել webmoney և payeer դրամապանակներով։
     Կա 2 տարբերակ աշխատելու համար
     1պասիվ- դուք ուղղակի գումար եք ներդնում
     2ակտիվ- հրավիրում եք այլ մարդկանց և նրանց առաջին ներդրումից ստանում 2.5%։ Սակայն տվյալ կայքի գործունեությունը անսպասելի դադարեցվել է 2019 թվականին, իսկ օգտատերերի գումարները հնարավոր չի եղել վերադարձնել։ Սա նշանակում է, որ կայքը իր օգտատերերի գումարները շորթել է և փակվել։ Բացի դա կայքում աշխատելու համար միայն ներդրում անհրաժեշտ չի եղել, քանի որ կայքի աշխատանքը նման է կազինոյի աշխատանքին և դու ինչպես կարող ես շահել այսպես կոչված քո ներդրումի 1․2%-ը, այնպես էլ կարող ես կորցնել ամբողջը։ Իսկ նմանատիպ խաղերը նաև մարդկանց գցում են խաբեության և ազարտի մեջ և մարդիկ երբեմն մեծ շահումների ակընկալիքով տանուլ են տալիս բավականին մեծ գումարներ։ Այս սխեմայում կայքը ցույց է տալիս թե մեկ օգտատեր որքան գումար է աշխատել իր գրանցման պահից սկսած։
    
     Սակայն մի շատ հետաքրքիր զուգատիպություն է այն որ նույն օգտատերը նույն սխեման է տեղադրել նաև
     https://realcash365.com/register?referrerLink=16661531- կայքի իր աշխատած գումարների պատմության վերաբերյալ։ Հետաքրքիր է նաև այն, որ
     https://realcash365.com/login կայքը ամբողջությամբ աշխատում է նույն սկզբունքով։
    
     Եթե ուշադիր նայենք ներքևում տեղադրված տեսանյութի երկու նկարներին կտեսնենք, որ միայն կայքերի անուններն են տարբեր իսկ գործունեությունը ու ֆինանսական աշխատանքի սխեման նույնն է ամբողջությամբ։


    
Սա փաստում է այն, որ տվյալ կայքերը զբաղվում են դրամաշորթությամբ և ցավալի է այն, որ հետաքննության շնորհիվ հանդիպեցի նաև մի շարք այլ կայքերի որոնք զբաղվում են դրամաշորթությամբ տարբեր մեխանիզմներով և սկզբունքներով։
     Ահա դրանցից մի քանիսը.
     aboutwork.ru 100cent-mail.com
     avtomatzamena.msk.ru
     100cent-1000dollars.com
     bignetwork.ru 100dollarsmail.com
     dengi-maney.ru 100dollars-mail.com
     dom-bisnes.net 13dailypro.net
     doxod-gold.ru 150dollarsmail.com
     evroo.t35.com 1-dollar3mail.com
    
     Այս կայքերից ոմանք էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն են ուղղարկում և առաջարկում որոշակի ներդրումներ անել և հետ ստանալ գումարը եռակի։ Սկզբում ներդրված փոքր գումարները եռապատկում են, իսկ հետո երբ գումարի թիվը ավելանում է ուղղակի վերցնում են ամբողջ գումարը և անհետանում։
     Իսկ ոմանք էլ հաղորդագրություն են ուղղարկում, թե տվյալ օգտատերը ինչ որ կայքից մեծ գումար է շահել և քարտի տվյալները պետք է լրացնի տվյալ գումարը ստանալու նպատակով, իսկ իրականում ոչ թե գումարը փոխանցվում է օգտատիրոջ հաշվին, այլ հաշվին եղած ողջ գումարը անհետանում է։
     Մի շարք մեդիամասնագետներ խորհուրդ են տալիս առհասարակ չհավատալ համացանցի միջոցով մեծ շահումներին և բանկային քարտերը չկցել անծանոթ կայքերում գումար աշխատելու նպատակով, այնպես որ, մի՛ գայթակղվեք վեց զրոներ պարունակող շահումներով և ինտերնետային, այսպես կոչված, դրամապանակներով։ Համենայն դեպս, գոնե չեք կորցնի այն, ինչը, ունեք։
    
     Սոնա Գիշյան

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1425 | 0 | 0
Facebook
COMMENT.am