Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ, ԸՍՏ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

21:24, Воскресенье, 29 Марта, 2020 года
ԻՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ, ԸՍՏ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
     «Տրոյկա Դիալոգ» -ի հիմնադիր, ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը РБК-ի հետ զրույցի ընթացքում կարծիք է հայտնել, որ ճգնաժամը, որը կապված է կորոնավիրուսի տարածման հետ, կբերի արմատական փոփոխություններ՝ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Նրա խոսքերի համաձայն, ներկայիս իրավիճակը իր հետեւից կբերի տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութաբանական եւ վարքագծային բազմաթիվ հետեւանքներ։ «Դա ճգնաժամ է, որը կխթանի նոր ճգնաժամերը, որոնք, ցավոք, դժվար կլինի կանգնեցնել», - ասել է Վարդանյանը։ Այն ձեւաչափը, որում մարդիկ ապրել են մինչեւ կորոնավիրուսը, արդեն չի վերադառնա, կարծում է Ռուբեն Վարդանյանը։ Դա իհարկե չի նշանակի, որ բոլորը նստելու են վառարանի մոտ ու գիրք են կարդալու։ Սակայն մարդիկ կհասկանան ընտանիքի, որպես հենման կետի եւ տեղական համայնքի կարեւորությունը։ «Եվ մենք կտեսնենք հակադարձ միգրացիան՝ մեծ քաղաքներից դեպի փոքրերը։ Քանի որ ավելի հեշտ է կոմպակտ ապրելը», - ասել է նա։ Գործարարը կարծում է, որ ճգնաժամը շատ տարբեր էլիտաների կստիպի շփվել մեկմեկու հետ, եւ չապրել առանձին գործարարական եւ պետական պաշտոնյաների թունելներում։ Նա կարեւոր է համարել այս բարդ վիճակում մարդկանց օժանդակելը, որոնք աշխատում են փոքր ձեռնարկություններում, որոնք արդեն վաղը կարող է դադարեն գոյություն ունենալ։ Դա պետք է արվի, որպեսզի չլինի այնպես, ինչպես Մեծ Դեպրեսիայի տարիներն էին ԱՄՆ-ում 1930-ական թթ։ «Այժմ պետք է փրկել հարյուր հազարավոր փոքր ընկերությունների։ Միակ ճանապարհը նրանց հարկային արտոնություններ տալն է կամ վարկավորելը։ Միաժամանակ նաեւ՝ նրանց ծառայությունները պատվիրելը, որպեսզի մարդիկ շարունակեն արտադրել այն մթերքները կամ մատուցել այն ծառայությունները, ինչ անում էին, որպեսզի հնարավոր լինի պահպանել այդ աշխատող մեքենան։ Պետությունը ստիպված է դառնալ մի մեծ հաճախորդ, որը պարտավոր կլինի ապահովել պահանջարկը բազմաթիվ ոլորտներում», - նկատել է Ռուբեն Վարդանյանը։
Источник: hraparak.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1203 | 0 | 0
Facebook