Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Հասարակության մտածելակերպը փոխելն էլ է կարևոր

Son Yan
Автор:
Son Yan
21:01, Суббота, 28 Марта, 2020 года
Հասարակության մտածելակերպը փոխելն էլ է կարևոր
     Զրուցակիցս Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն է։
    
     1․Պարոն Վարդանյան ըստ Ձեզ Հայաստանում տվյալների լրագրությունը ո՞ր փուլում է գտնվում։
    
Չգիտեմ ինչ նկատի ունեք փուլ ասելով։ Զարգացա՞ծ է։ Ոչ այնքան։ Հատուկենտ լրատվամիջոցներ են, որ տվյալների լրագրության հիմքով հրաարակումներ ունեն։ Որպես առարկա ներառված է Բրյուսովի պետական համալսրանի Լրագրություն ԳՈՒԿ մագիստրոսական ծրագրում։
    
     2․Խնդրում եմ նշեք Հայաստանի Հանրապետության առցանց մամուլից այն կայքերը, որոնք ըստ Ձեզ զբաղվում են տվյալների լրագրությամբ։
    
Դե առաջինը Հետքը։ Հիմնականում Հետքը։
Հետո Ամփոփը։
Մնացած դեպքերում հազվադեպ ու առանձին դեպքեր են, որ կարող է նկատվեն, կարող է ոչ։

     3․ ՀՀ մամուլում երբևէ հանդիպել ե՞ք տվյալների օգնությամբ գրված նյութ, որը տպավորվել է ձեր մեջ։
    
Այո, Օրինակ Հետքի նյութը 2017-ի ապրիլի 2-ին 2016 ապրիլյան պատերազմի զոհվածների սոցիալական կարգավիճակի մասին։
    
     4․Ի՞նչ կփոխեիք Հայաստանյան մեդիադաշտում։
    
Ո՞ր, Հայաստանի՞։ Չափազանց ընդհանուր հարց է։ Մեդիադաշտը ինքն իրենով առանձին չէ՝ երկիրը, հասարակությունը, մտածելակերպը փոխելն էլ է կարևոր։
    
    
5. Media.am-ում կա ստուգված է բաժինը, որտեղ հաճախ հանդիպում ենք ՀՀ տարբեր կայքերի կողմից հրապարակված ոչ հավաստի տեղեկատվության մասին Ձեր կայքի կողմից հերքմանը։ Հայկական մեդիադաշտից կա արդյոք կայք, որին այդ բաժնում երբեք չեք անդրադարձել, քանի որ այդ կայքը ոչ հավաստի տեղեկություն չի տարածել։
Այպես դժվար է թվարկել, թե որ կայքը չի եղել մեր Ստուգված է բաժնում։ Տեսականորեն բոլորն էլ կարող են լինել։ Խնդիրն այն է, որ կայքը կարող է տարածել ապատեղակատվություն, բայց երբ տեսնում է իր սխալը, ուղղում է ու իր լսարանին տեղյակ է պահում ու աշխատում է իր սխալների վրա, դա արդեն լավ է։
    
     Շնորհակալություն հարցազրույցի համար։
    
     Սոնա Գիշյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3205 | 0 | 0
Facebook