Երազումս…կորոնավիրուսը հեռացել էր, բոլորս մտել էինք Նոր տնտեսական աշխարհ զրոյական բալանսով:
Երկիրը համարյա նույնն էր, միայն այն տարբերությամբ, որ վերից մի Ձայն էր խոսում մարդկանց հետ ու կատարում նրանց խնդրանքները.
Մեկն ավտո էր ուզում
Մեկը հողամաս
Մեկն ուզում էր Varks.am-ը բացվի, մեկն ուզում էր փակվի:
Մեկը քաղ. բանտարկյակների ազատությունը
Մեկը Ayfon-11, մյուսը Samsung-60
Մեկը Էդմոն Մարուքյանի խելքը
Մյուսը Ծառուկյանի փողերը
Մեկը Նիկոլի դիրքը
Մեկը Ռեմարկի գիրքը
..և այսպես շարունակ:
Հերթը հասավ ինձ:
Ես էլ ինձ հատուկ հանգերով դիմեցի արդեն հարազատ դարձած ձայնին:
- Ասա՜ ինձ, խնդրո՜ւմ եմ, իմ Ձա՜յն հարազատ
Թե ի՞նչից սկսվեց այս Սոդո՜մ-Գոմորը,
Ի՞նչու վիրուսը եկավ Հայաստա՜ն
և ո՞վ էր ամենի մեղավորը:
Ձա՜յնը շատ արագ ընդունեց իմ ո՜ճը
Բարիտո՜ն էր, դարձա՛վ մի խուլ բաս,
և ձայնով, որ հատուկ է միայն տիրո՜ջը
խիստ նայե՜ց ինձ ու ասա՛ց.
- Այո՜, դժվա՜ր էր Ձեր ամեն մի օ՜րը,
Սակա՜յն քեզ կտամ պատասխան,
Ասե՜մ իմացի՛ր մե՜կն էր մեղավորը՝
Կուրթանցի՜, միամի՜տ այն տղան: