Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Որտե՞ղ է տունս: Լիլի Ավագյան

10:38, Вторник, 10 Марта, 2020 года
Որտե՞ղ է տունս: Լիլի Ավագյան
    
    
    
    
    
    
     Ամերիկաբնակ պրոդյուսեր, հաղորդավարուհի Լիլի Ավագյանն իր Էջում. հուզիչ հարցադրում է արել. «Ո՞վ եմ ես: Առհասարակ ո՞վ ենք մենք՝ սփյուռքահայերս: Ինքներս մեր ինքնության հետ անվերջ կռիվ տալով փորձում ենք լինել, դառնալ, ստեղծել, պահպանել: Է՜հ պանդխտություն ու ինչ ասել է «հայի բախտ»: Հայրենիքից հեռու փորձում եմ «հնարավորինս» մոտ մնալ արմատներիս: Հնարավորինս.... Իսկ արդյո՞ք դա բավարար է: Ապրելով օտարության մեջ փորձել եմ «հմարավորինս» հարմարվել նաև տեղի բարքերին ու կանոններին, բայց արդյո՞ք դա է բավարար: Մեզ մենակ մենք կհասկանանք՝ մեր խոր ու արմատացած տխրությունը, անիրական, բայց իրական ու չփարատվող կարոտախտը, հոգու վերքերին բալասան դարձած արհեստածին արժեքները, ըստ արժանվույն չգնահատվող, բայց միևնույն է «հայերեն» ապրելու տենչը, մեր ու մեր համայնք կոչվածի կենսունակության գործակիցը: Ո՞վ եմ ես: Կյանքիս ուղիղ մի կեսը հայրենիքում ապրած, մյուս կեսն արդեն հարազատ օտարութրան մեջ: Սփյուռքահա՞յ, պանդու՞խտ, ամերիկահա՞յ: Ամեն տեղ օտար եմ ու ամեն տեղ իբր հարազատ: Որտե՞ղ է տունս.. Էէէէ՜հ պանդուխտ հայեր... «Կռո՛ւնկ, ուստի կուգաս, ծառա եմ ձայնիդ, Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս: »
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6637 | 0 | 0
Facebook