Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

ՈՒ... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄը ...

19:59, Воскресенье, 23 Февраля, 2020 года
ՈՒ... ԼՌՈՒՄ Է ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄը ...
     ... Միրո՜...ո՜... ո՜... ցավագին կանչի արձագանքը զրնգաց ղարաբաղյան սարերի ու ձորերի խորխորատներում, անձավներում ու անտառներում:
    
     Միրո..ո...ո՜ ... հառաչանքը փշրվեց, վերածվեց բեկորների ու տարածվեց, երազի ձայնով հասավ մոր սրտին. վա'խ, բալես: Սեղմվեց հոգին, փոքրացավ, կարոտի, ցավի, վշտի վերածվելով եկավ կանգնեց կոկորդին: Ինչ որ բան ներսում փուլ եկավ, ներսում ինչ որ բան տնքա՜ց: Մի անբացատրելի, հուժկու զգացում մտքերը ծվեն-ծվեն արեցին, տառապանքը բզկտեց, ճզմեց սիրտն ու հառաչանքով դուրս ծորաց.
     -Կռունկ, ուստի կուգաս...
     Երգի ձայնը տենդագնորեն թևավորվեց, եկավ ու գնաց, սեղմվեց հիշողության մեջ, որոնք իրար հրմշտելով, անկանգ ու անհարթ, լցվեց աչքերի մեջ, հոգու մեջ ու մտքերի մեջ...
    
     Աշխարհը մի հրաշալի օրվա ընթացքում դարձավ թափանցիկ, Աստծով լիքը, ամեն ինչ իմաստ ստացավ ու սրբացվեց: Միայն մի ճիչ, մանկան մի կանչ իր վրա թափեց ինքնահաստատման, մայրական երջանկության զտագույն սերն ու երջանիկ լինելու իրավունքը...Առաջնեկի ճիչը շտրիխվեց պայծառ գրոհով, մայրական սիրո սքանչելի տրոփյունով ու մաքրամաքուր ակունքների լուսավոր իմաստով...
    
     Այդ օրը 1970թ. ապրիլի 30-ն էր: Պայծառ մի օր, խինդով առլի, որը կյանքը տարօրինակ կերպով դարձրել էր գեղեցիկ ու արտասովոր.
     -Աչքդ լու՜յս, Ռաֆիկ, տղա ես ունեցել...
    
     /շարունակելի/
    
     Հեղ՝ Սվետա Աբրահամյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3740 | 0 | 0
Facebook