Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Апреля, 2020 года

Статьи

Փաշինյանի մոտ խեղված են երկրի ներսում և երկրից դուրս երկրի ղեկավարին հարիր վարքագծի վերաբերյալ պատկերացումները. Նատալի Սաղիյան

15:25, Воскресенье, 16 Февраля, 2020 года
Փաշինյանի մոտ խեղված են երկրի ներսում և երկրից դուրս երկրի ղեկավարին հարիր վարքագծի վերաբերյալ պատկերացումները. Նատալի Սաղիյան
     Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Նատալի Սաղիյանն իր ֆեյսբուըքյան էջում գրում է. «Մի կողմ դնելով երեկ Մյունխենում տեղի ունեցած Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմայով քննարկման ժամանակ Փաշինյանի կողմից հնչեցված տեքստերը (այդ մասին այսօր կգրեմ առանձին վերլուծական), անդրադառնամ հետևյալին՝ նկատե՞լ եք, որ Փաշինյանի մոտ խեղված են երկրի ներսում և երկրից դուրս երկրի ղեկավարին հարիր վարքագծի վերաբերյալ պատկերացումները: Երեկ Մյունխենում նա պետք է դրսևորեր այնպիսի մոտեցումներ, իր ՛՛ճիշտը՛՛ պնդելու և սկզբունքայնության առումով, ինչպիսիք նա իրեն թույլ տվեց ԱԺ-ում հանրաքվեի անցկացման քննարկման ժամանակ: Իսկ երկրի ներսում նա պետք է դրսևորի իրեն այնպես, ինչպես որ արեց Մյունխենում՝ ըմբռնումով և ուշադրի լսել օպոնենտին, լինել ավելի քան զուսպ իր խոսքերի մեջ և չցուցաբերեի իրեն բնորոշ հիստերիկանալու որևէ նշույլ: Երբ Նիկոլը Հայաստանում ելույթ է ունենում, կամ լայվ է մտնում, նա հաճախակի անցնում է թույլատրելի սահմանները և ուղղակիորեն ահաբեկում է բոլոր ընդդիմախոսներին, սակայն մեր թշնամի Ալիևի հետ դեմ դիմաց նստած նա ընդունեց մուսի-պուսի Hello Kitty դեմքով կեցվածք: Ինչ Տիգրան Մեծ, ինչ բան: Մեկը հարցնի, սրա թեզերը ո՞վ է պատրաստում:
     Տապալված հանդիպում, ու Սծյոպիկ Սաֆարյանը և նրա նմանները ինչքան ուզում են թող իրանց ճղեն, իրականությունը օբյեկտիվորեն գոյություն ունի անկախ իրենց ընկալումների կամ պատրանքների»:
Источник: Նատալի Սաղիյան
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1908 | 0 | 0
Facebook
COMMENT.am