Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Մարդու սեռական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ARMAN kOCHARYAN
Автор:
ARMAN kOCHARYAN
21:40, Четверг, 13 Февраля, 2020 года
Մարդու սեռական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու սեռական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    
     Jump to navigationJump to search

Սեռական կյանք, կենսաբանական, հասարակական և հոգեկան պրոցեսների ու հարաբերությունների ամբողջություն, որն ընկած է սեռական ակտիվության հիմքում և որի միջոցով այն իրագործվում է։ Նեղ իմաստով սեռական կյանքը սեռական գրգռում հարուցելուն և բավարարելուն նպատակամղված վարքն է։ Կյանքի շարունակմանը ուղղակի կամ անուղղակի նպատակամղված սեռական վարքի ողջ բազմազանության հիմքում ընկած են էվոլյուցիայի որոշակի փուլում ծագած սեռական երկձևությունը և դրա հետ կապված սեռական հակումը։ Մարդու սեռական վարքը և սեքսուալությունը սոցիալ-մշակութային գործոնների անմիջական և վճռական ազդեցության շնորհիվ վերածվում են նոր որակի, որը պայմանավորված է նրա հասարակական էությամբ։ Զուտ կենսաբանական նպատակամղվածությունից հետագա հեռացումը դառնում է մարդու սեռական հակման հումանիզացման հիմքը․ սեռական կյանքը վերածվում է մարդկանց խոր անձնային փոխազդեցության միջոցի՝ հիմնված հոգեոր միասնության և սիրո վրա։ Սեռական կյանքի որակական, իմաստային կողմը ձեավորվում է անհատի սոցիալականացման ընթացքում, որոշվում անձի կառուցվածքով և նրա զարգացման աստիճանով, իսկ քանակական կողմը որոշվում է սեռային կազմությամբ՝ կայուն կենսաբանական հատկությունների համակարգով։

Սեռական կյանքի կենսաբանական և ֆիզիոլոգիական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական կյանքի կենսաբանական և ֆիզիոլոգիական կողմը մարդու կենսաբանական սեռը, սեռական հակման ուժգնությունը, օրգանիզմի զգայունությունը հորմոնների նկատմամբ, սեռական ռեակցիաների յուրահատկությունները հիմնականում ձեավորվում են մինչև ծնվելը, իսկ ծննդյան պահին մարդն արդեն ունենում է բնականոն սեռական ակտիվությունն ապահովող նյարդաֆիզիոլոգիական համակարգ։ Բեղմնավորման պահից սկսվում է նաև սեռի ձևավորումը։ Կենսաբանական սեռը, համաձայն որի հետագայում կատարվում է անհատի սեռական սոցիալականացումը, ընդգրկում է մի քանի համեմատաբար անկախ բաղադրամասեր (քրոմոսոմային, հորմոնային, մորֆոլոգիական), որոնք հաջորդաբար ձեավորվում են զարգացման ընթացքում։ Սաղմի արական կամ իգական տիպերի զարգացման, ինչպես նաև սեռական հասունացման շրջանում երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալու, սեռական օրգանների զարգացման և այլնի համար որոշիչ դեր ունեն արական և իգական սեռական հորմոնները (անդրոգեններ և էստրոգեններ) ։ Այդ հորմոնների ազդեցությամբ ձևավորվում են նաև սեռական վարքը կառավարող գլխուղեղի հատուկ կառուցվածքները։ Սեռական վարքը իրագործվում և կառավարվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ։ Սեռական գրգռվածությունն առաջանում է արտաքին և ներքին խթանիչների, հորմոնային գործոնների և ուղեղային պրոցեսների փոխազդեցության շնորհիվ, որոնք սիրտ-անոթային և մկանային համակարգերում առաջ են բերում բարդ փոփոխություններ։ Այս բոլոր բաղադրամասերի օրգանական միասնությունը անհրաժեշտ է սեռական ֆունկցիայի բնականոն իրագործման համար, հակառակ դեպքում կարող են առաջանալ սեռական խանգարումներ։ Սեռական ռեակցիաների լրիվ շրջանը, որն ընթանում է նյարդաէնդոկրինային և հոգեկան պատրաստականության վիճակում, բաղկացած է հետնյալ փուլերից՝ ա․ սեռական գրգիռի առաջացում և մակարդակի աստիճանական բարձրացում, բ․ գրգըռման համեմատաբար կայուն և բարձր մակարդակ, գ․ օրգազմ (ուժգին հեշտանքի զգացում) ՝ գրգռվածության մակարդակի կարճատև, կտրուկ վերելք, որին անմիջապես հետեում է կտրուկ անկումը, դ․ սեռական գրգիռի մարում։ Տարիքի հետ փոփոխվում է սեռական ռեակցիաների բնույթը։ Սեռական ակտիվության համընդհանուր ֆիզիոլոգիական նորմաներ չկան, այն խիստ անհատական է։

Սեռական կյանքի սոցիալական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական կյանքի սոցիալական կողմը մարդու ողջ կենսագործունեությունն է։ Սեռական կյանքի հետ մեկտեղ կարգավորվել է հասարակության պահանջներին համապատասխան։ Ցուրաքանչյուր հասարակարգ, համաձայն նրանում ընդունված սոցիալական նորմաների, մշակում է նաև սեռական վարքի նորմաներ, սեռական և սեռային դերերի համակարգեր, առնականության և կանացիության ստերեոտիպեր, սեռային և էրոտիկ սիմվոլներ՝ ներկայացնելով դրանք որպես սեռական կյանքի նորմատիվներ։ Վերջիններիս հիման վրա էլ կառուցվել են սեռական կյանքի ավանդական (այս կամ այն գործողությունները ձևավորող ծեսեր, արարողություններ, սովորույթներ), բարոյական ու իրավական կարգավորման և վերահսկման համակարգեր։ Հասարակությունը որոշում է նաև այն մարդկանց շրջանակը, որոնց միջև թույլատրվում կամ արգելվում են սեռական փոխհարաբերությունները, և այն չափանիշները, համաձայն որոնց անհատը կարող է սեռական կյանք վարել (օրինակ, արյունակցության աստիճանը, կրոն, պատկանելությունը, սոցիալական դիրքը, գույքային վիճակը, տարիքը և այլն) ։ Սեռական վարքի այս կամ այն ձևերը մի մշակութային միջավայրում և ժամանակաշրջանում ընդունվել և համարվել են բնականոն, իսկ այլ միջավայրում և ժամանակաշրջանում՝ մերժվել ու դատսպարտվել՝ ընդհուպ իրավական սանկցիաների կիրառումը։ Չնայած տարբեր ժողովուրդների մոտ և նրանց զարգացւան տարբեր փուլերում սեռական վարվելաձևերի և սեռական կյանքի նկատմամբ վերաբերմունքի գոյություն ունեցող բազմազանությանը, դժվար է նշել բոլոր մշակույթների համար համընդհանուր սեռական ակտիվության և վերաբերմունքի ձևեր (բացառություն է կազմում, թերևս, ինցեստի՝ ծնողների և զավակների միջև սեռական հարաբերությունների, արգելքը) ։ Հետեաբար, սեռական վարքի կոնկրետ ձևերի գնահատականը և իմաստը պետք է փնտրել տվյալ մշակույթի սահմաններում և հասարակական զարգացման դինամիկայում։ Սեռական կյանքի վարման և կարգավորման համար վերջին մի քանի հազարամյակների ընթացքում կարևորագույն նշանակություն են ունեցել ընտանիքը և ամուսնությունը։ Ոչ պակաս կարևոր դեր են խաղացել նաև կրոնը և եկեղեցին։ Առանձին կրոններ, հատկապես նրանք, որոնք ծագել էն պտղաբերության պաշտամունքներից հ իրենց ծիսակարգում ընդգրկել սեռական որոշ գործողություններ, խրախուսել են սեռական ակտիվությունը, իսկ որոշ կրոններ (օրինակ, քրիստոնեությունը, հուդայականությունը), ողջ մարմնական]] համարելով «կեղտոտ» և նսեմ, պարսավել են սեռական կյանքը, այն թույլատրել միայն ամոււնության մեջ՝ միակ նպատակը համարելով սերնդի շարունակումը։ Նման մոտեցումը նպաստել է սեռական փոխհարաբերությունների շուրջը «մեղսավորության» առասպելների և վախի մթնոլորտի ստեղծմանը, պուրիտանական և կեղծ բարեպաշտական վերաբերմունքի առաջացմանը, որոնց բացասական ազդեցությունը հաճախ դեռես զգացվում Է։ Հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման հետ նվազում է եկեղեցու դերը, և սեռական կյանքի վերահսկողությունն անցնում է պետությանը։ Նոր սոցիալ-տնտեսական հարաբերությունները առաջ են քաշում առնականության և կանացիության նոր չափանիշներ։ Դրա հետ մեկտեղ, կնոջ ազատագրման և տնտեսական անկախության ձեռք բերելուն զուգընթաց, սկսվում է նաև «երկակի ստանդարտից» ՝ տղամարդկանց և կանանց սեռական վարքի տարբեր նորմերից հեռացումը։ Սկսվում է սեռական կյանքի ազատամտականացման և անհատականացման պրոցեսը։ Մասնավորապես, նկատվում է սեռական կյանքի և ամուսնության կապի թուլացում, սեռական կյանք սկսելու տարիքի նվազում։ Սակայն, կապիտալիզմի պայմաններում սեռական կյանքի ազատամտականացումը հղի է բացասական հետեանքներով՝ արմատավորվում է «սեքսի» պաշտամունքը, ստեղծվում «անառակության արդյունաբերություն» և այլն։ Սոցիալիստական հասարակարգը մարդկանց հնարավորություն է ընձեռում կառուցել իրենց սեռական կյանքի իրավահավասարության, անկախության, փոխադարձ հարգանքի հիման վրա՝ կոմունիստական բարոյականության նորմերին համապատասխան։ Սեռական կյանքի հոգեբանական կողմը և սեռական վարքի ձևերը սեոական վարքի ձևերի ողջ բազմազանությունը պայմանականորեն կարելի է խմբավորել ըստ՝ ա․ կոնկրետ սեռական ակտիվության մասնակիցների քանակի և սեռի՝ սոլիտար, երբ մասնակցում է միայն մեկ անձ (օրինակ, ձեռնաշարժություն) և սոցիո-սեքսուալ (երկու կամ ավելի անձանց միջև հետերոև հոմոսեքսուալ հարաբերություններ), բ․ սեռական հակման ուղղվածության (դեպի ինքը կամ ուրիշը) և գ․ սեռական հակման առարկայի (մարդ, կենդանի, իր) ։ Սեռական կյանքը կարելի է բաժանել նաև Էքստրագենիտալ (արտասեռական) և գենիտալ (սեռական) ձևերի, վերջինս ընդգրկում է ինչպես տղամարդու և կնոջ միջև նորմատիվային սեռական փոխհարաբերությունը, այնպես էլ վիկար (փոխարինող), սուռոգատային և այլն։ Տվյալ սեռական ակտիվության ձևը նորմալ կամ դեվիանտային (շեղումնսյին) կարող է համարվել՝ կախված սոցիալ-մշակութային միջավայրից, այն պայմաններից, որոնցում այդ ակտիվությունը իրագործվում է, և վարքի այդ ձևի նկատմամբ անձի վերաբերմունքից (տես Սեռական աղավաղումներ) ։ Կենսաբանական և սոցիալական գործոնները առանձին վերցրած դեռ չեն կարող բացատրել անհատի սեռական վարքը, այն ձևավորվում է այդ երկու գործոնների փոխազդեցության շնորհիվ։ Սեռական կյանքի իմաստային կողմը կարող է բացատրվել միայն մարդու հոգեկան կառուցվածքով։ Անհատի սեռական սոցիալականացումը տարվում է հոգեկան և սեռական զարգացմանը զուգընթաց և ընդգրկում է սեռային (իրեն այս կամ այն սեռի հետ նույնացնելը), տվյալ միջավայրում ընդունված սեռային և սեռական դերերի յուրացումը, հոգեսեռական դիրքորոշումների և նախընտրությունների մշակումը։ Այս պրոցեսը ընթանում է մեծահասակների ու հասակակիցների հետ շփման ժամանակ դաստիարակության ազդեցությամբ և միշտ չէ, որ բերում է կենսաբանական սեռին համապատասխան սեռական ինքնագիտակցման։

Սեռական վարքի ձևավորման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական վարքի ձևավորման կարևոր փուլերից է սեռական հասունացումը։ Առողջ սեռական դիրքորոշումների ձևավորման գործում կարևոր է սեռական դաստիարակությունը։ Սերունդների բազմադարյան սեռական փորձի յուրացումը, փոխազդելով անհատական սեռական փորձի հետ, հանգեցնում է հասուն սեքսուալության և սեռական վարքի առաջացման։ Սեռական ռեակցիաների և ապրումների բնույթը, սեռական բավարարվածության աստիճանը խստորեն կախված են անհատական-տիպական առոնձնահատկություններից, բնավորությունից, հուզական և իմացական պրոցեսների յուրահատկություններից, երևակայության և գիտակցության զարգացման աստիճանից, անձնավորության առանձնահատկություններից։ Սեռական վարքի միևնույն ձները և միևնույն գործողությունները տարբեր մարդկանց մոտ, տարբեր ժամանակներում և իրադրություններում կարող են ունենալ տարբեր իմաստներ՝ կախված սեռական վարքի դրդապատճառներից և հետապնդվող նպատակներից։ Հաճախ կոնկրետ սեռական վարքը կարող է ունենալ մեկից ավելի դրդապատճառներ և ծառայել ինչպես պրոկրեացիայի (սերընդի շարունակման), այնպես էլ ռեկրեացիայի (զգայական բավականությունների ստացման), հաղորդակցման, ինքնահաստատման, ոչ ֊էրոտիկ նպատակների հասնելու միջոց։ Սեռական ֆունկցիան բնույթով զույգային է․ բնականոն սեռական փոխազդեցությունը իրագործվում է երկու անձանց միջև։ Հետևաբար, անհատի հաղորդակցելիության մակարդակը, ինքնարտահայտման ընդունակությունները, զույգի համատեղելիությունը կարևոր նշանակություն ունեն սեռական ֆունկցիայի լիարժեք իրագործման և հոգեկան բավարարվածության համար։ Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ սեռական վարքի ձևերը զարգանում են այնպիսի ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս անձնավորությանը հասնել բազմակողմանի ինքնաարտահայտման՝ մնալով հասարակության հետ ներդաշնակության մեջ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4542 | 0 | 0
Facebook