Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ծերանո՞ւմ ենք

10:54, Четверг, 06 Февраля, 2020 года
Ծերանո՞ւմ ենք
    
    
    

Տարիքով լինելը սարսափելի չի – չկա նման սահման:

Ծեր լինելն էլ վախենալու չի – չկա նման սահման:

Շա՜տ ծեր լինելն էլ լաց լինելու չի – չկա նման սահման:

Եվ այս բոլորը միայն ու միայն այն ժամանակ երբ քեզ զգում ես երիտասարդ:

Երբ ոչ ոք չի հիշեցնում տարիքդ:

Երբ ոչ ոք չի համեմատում ուրիշ մեկի հետ:


    

… երբ քեզ զգում ես երիտասարդ:


    

Նման հիմար մտքերով արդեն մոտ քսան րոպե է սպասում եմ երթուղային տաքսու:

Նայում եմ, կողքս մի կին է կանգնած, ինձ նման անհանգիստ չի ու երևի միայն նրանից է, որ տանջող մտքեր ունի:

- Ձեր վերջին ծննդյան օրը քանի՞ մոմ էր տորթի վրա:

Հարցը տափակ էր ու ավելի շուտ ուղղված ոչ իրեն, դեպի անհայտ ուղղություն:

Զարմացած նայում է, թվում է ժպտում է, բայց բարկացած:

- Մե՛կ:

- Իսկ ինչքա՞ն պետք է լիներ:

- Մե՜կ:

Զրույցը չստացվեց, երևի պետք է ժամը հարցնեի, կամ ինչ-որ փողոց:

Երիտասարդ ժամանակ աղջիկների հետ ծանոթանալու համար հարցնում էի.

- Ներողություն, մի հարց կարելի՞ է տալ, բայց խնդրում եմ հաշվի առեք, որ ինձ ո՛չ թե պատասխանն է հարկավոր այլ պատասխանի պատասխանը:

Օգնում էր ծանոթանալու:

Միգուցե փորձեմ:

Չգիտեմ ինչո՞ւ հարցրեցի:

- Ես ծե՞ր եմ:

Անակընկալի չեկավ: Ժպտում է, այս անգամ առանց բարկանալու:

- Այո, ոնց որ թե…

- Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբո՞ր պես…

- Դա եղել է արդեն, վաղը մի նոր բան հնարեք, ես կսպասեմ, այստե՜ղ, այս ժամին:


    

Վա՜ղը…

Վաղը կգա՜, կգան նաև էլի օրե՜ր հուսալից,


    

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
     Սակայն… խելքի չե՜նք գալիս…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3318 | 0 | 0
Facebook