Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 13 Октября, 2024 года

Статьи

ՄԱՐԴ՝ ՈՎ ՕՐՎԱ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ ԵՐԵՍՈՒՆՎԵՑ ԺԱՄ

16:34, Воскресенье, 02 Февраля, 2020 года
ՄԱՐԴ՝ ՈՎ ՕՐՎԱ ՄԵՋ ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ ԵՐԵՍՈՒՆՎԵՑ ԺԱՄ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այն՝ որ Արարատ Դվինիչը ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական ակադեմիան,
     այն՝ որ Գիտական աստիճանը տնտեսագիտության դոկտոր է,
     այն ՝որ 1988-ի երկրաշարժից հետո Շիրակում մասնակցել է փրկարարական մեծածավալ աշխատանքներին, կազմակերպել վերականգնման դժվարին և ծանր աշխատանքները, այն որ շուրջ վեց տարի ուղիղ կապ է ունեցել Արցախի հետ և որ Արարատ Գոմցյան անունը անքակտելիորեն կապված է Օմարի լեռնացքի հետ, Հադրութից բռնագաղթվածների տեղավորման խնդիրները և նյութական օգնության կազմակերպման հարցերը լուծել է անտրտունջ ու արագ, իր անուրանալի մասնակցությունն է բերել Ստեփանակերտի, Շուշիի ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներին-հազիվ են հավասարակշռում նրա գործունեության շառավիղը որպես Շիրակի մարզի առաջին մարզպետի:
    
Այսօր հեշտ է ասել Շիրակի մարզ, առաջին մարզպետ…Նախադեպը չունեցող այս կառույցի հիմքերը Արարատ Գոմցյան անձի կողմից դրվեցին այնքան ամուր և այնքան ճկուն, որ մինչև օրս այդ կառույցը դիմանում է հասարակական-քաղաքական բոլոր վայրիվերումներին, բոլոր պատահակնություններին.
     Աշխատանքային նախանձելի մթնոլորտ, Շիրակի մարզի յուրաքանչյուր բնակչի համար յուրահատուկ մոտեցում, գումարների հոսք տարածաշրջան, երբ Հայաստանը ապրում էր ամենածանր ժամանակները: Նրա պաշտոնավարման տարիներին Շիրակի մարզում գրանցվել է կապիտալ շինարարության ամենաբարձր տոկոսը Հայաստանում:
     Աշոցք, Ամասիա Արթիկ, Մարալիկ, Ախուրյան և իհարկե Գյումրի-բոլորին հավասարաչափ ուշադրություն, բոլորի հետ հարազատի նման: Չափազանցություն չի լինի եթե ասենք որ նա գիտեր և ծանոթ էր ողջ մարզի ազգաբնակչությանը՝ տուն առ տուն, ազգ առ ազգ …
     Մենք՝շիրակցիներս, կռացած կարիքների հսկա բեռան տակ նրա ներկայությամբ ապրել ենք երանելի, նախանձելի ժամանակներ ….

ԾՆՈՒՆԴՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՊԵՏ
    
    

1996-1999-ի աշխատակիցների անունից ՝ Հասմիկ Մելքոնյան
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4015 | 0 | 0
Facebook