Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

Հայաստանում այդ անունը կրող մարդ, ամենայն հավանականությամբ, ընդամենը մեկն է եղել

21:40, Суббота, 11 Января, 2020 года
Հայաստանում այդ անունը կրող մարդ, ամենայն հավանականությամբ, ընդամենը մեկն է եղել

«Հին օրերի երգը» ֆիլմը, անշուշտ, բոլորն են դիտել, և բոլորի հիշողության մեջ, համոզված եմ, դաջվել է հերոսներից մեկի՝ Օբերոնի անունը: Կարծում եմ, շատերը չեն կարողացել պարզել այդ՝ մեզ համար շատ օտար անվան ծագումնաբանությունը: Ընթերցելով այս հոդվածը՝ նրանք կիմանան, թե որտեղ և երբ է ծնունդ առել այս անունը և կկռահեն, թե ինչպես է այն նախապատերազմական Լենինական հասել:

Օբերոն անունն աշխարհին փոխանցել է գերմանական դիցաբանությունը: Օբերոնը, ըստ դիցաբանության, եղել է բնության ոգիների արքան, Տիտանիայի ամուսինը: Առաջին անգամ նրա մասին պատմել է 12-րդ դարի վերջում գրված ֆրանսիական պոեմ-առասպելը (Huon de Bordeaux): Այս պոեմը հետագայում բազմիցս խմբագրվել է, լրացվել և, ի վերջո, դարձել է ժողովրդական արձակ վեպ: Օբերոն, Ալբերոն կամ Աուբերոն անունը համապատասխանում է գերմանական Ալբերիխ անվանը. հին գերմանների «Նիբելունգների երգը» էպոսում ներկայացված էլֆերի թագավորի անունը Ալբերիխ է եղել:

Օբերոնի կերպարն արտացոլված է Վիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» կատակերգությունում, Էդմունդ Սպենսերի «Հավերժահարսերի թագուհին» պոեմում և բազում այլ գրական ստեղծագործություններում: Գերմանացի նշանավոր գրող Քրիստափոր-Մարտին Վիլանդն իր «Կախարդ թագավոր Օբերոնը» ստեղծագործությունը գրելիս օգտվել է ֆրանսիական վեպից:, իսկ Վիլանդի ստեղծագործության հիման վրա բարոն Կարլ ֆոն Վեբերի գրած «Օբերոն» օպերայի համար տեքստ է կազմվել:
     Նկարում՝
Օբերոնը և Տիտանիան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3215 | 0 | 0
Facebook