Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Մի՞թե քոչվորը բարբարոս է

21:32, Пятница, 10 Января, 2020 года
Մի՞թե քոչվորը բարբարոս է

Առ այսօր գերիշխող է այն համոզմունքը, թե քոչվորական կենսակերպը հետամնացության, անհավատության, մշակույթից զուրկ, բարբարոս, արնախում լինելու հոմանիշ է: Բայց այդ համոզմունքն ամենևին չի համապատասխանում իրականությանը:

Այն պատկերացումը, թե քոչվորական հասարակությունում տեխնիկական առաջընթացն անհնարին է, մոլորություն է: Հենց քոչվորներն (հոներն ու թուրքերը) են ստեղծել այն առարկաները, որոնք այժմ ամբողջ մարդկության կենցաղ են մտած որպես դրա բաղկացուցիչ: Օրինակ՝ տաբատի այն տեսակը, առանց որի ժամանակակից եվրոպացի տղամարդը և նույնիսկ կինը չի կարող իրեն պատկերացնել, դեռ շատ հնում քոչվորների կողմից են ստեղծվել: Հենց քոչվորներն են կատարել ասպանդակի գյուտը (Կենտրոնական Ասիայում, մ.թ. 200 – 400-ական թվականներին), քոչվորներն են կռել կեռ թուրը, որ գործածությունից դուրս է մղել երկար ու ծանր թուրը, քոչվորներն են կատարելագործել աղեղը, որի շնորհիվ նետը խոցել է 700 մետր հեռավորությունից: Քոչվորներն են կլոր յուրտայի (վրան) հեղինակը, որն այն ժամանակներում համարվել է կացարանի ամենակատարելագործված տեսակը:

Հարկ է նշել, որ քոչվորներն իրենց նստակյաց հարևաններին ոչնչով չեն զիջել ոչ միայն նյութական, այլև հոգևոր մշակույթի ոլորտում: Հենց նրանք են կատարելության հասցրել կապի իրենց համակարգերը, օրացույցն ու սիմվոլիկան, որոնք իրեն մեջ են ներառել ինքնատիպ փիլիսոփայություն, ապշեցուցիչ դյուցազներգություններ են հորինել ու կիրառական արվեստի հիանալի հուշարձաններ են կերտել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4243 | 0 | 0
Facebook