Ինչո՞ւ քանդեցին Արմավիրի եկեղեցին /Պատմական փաստեր
20:52, Понедельник, 06 Января, 2020 года
Արմավիրի, կամ Ղուրդուղուլիի եկեղեցիներ: Արխիվային տվյալների բացակայության պայմաններում, մենք չունենք ճշգրտված տվյալներ, թե որ դարում, և որ թվականին և ում կողմից են կառուցվել Արմավիրա՝ Արմավիրի և Հայկավանի, եկեղեցինները, կամ երբ են ավերվել եկեղեցիները և քանի անգամ են դրանք վերանորոգվել: Արմավիրի սուրբ Մարիամ եկեղեցին հիմնվել է 13-րդ դարում Արմավիրի տաճարներից մեկի հիմքի վրա: Եկեղեցին բազմիցս ավերվել է երկրաշարժերից կամ թշնամական ցեղերի ավերի ու թալանի հետևանքով: Վիճարկելի հարց է Հայկավան գյուղի Արմավիրա երկրորդ եկեղեցու խնդիրը: Կան կարծիքներ, թե այն հիմնադրվել է 1853 -1867 թթ, սակայն չպետք է բացառել, որ Արմավիրա Հայկավան գյուղի եկեղեցին նոր կառուցված եկեղեցի չէր, այլ այն 13-րդ դ Բլուր գյուղի ավերված եկեղեցին էր` վերանորոգված 1853 -1867 թթ, այլապես տեր Հարությունը ինչո՞ւ չի գրել նոր եկեղեցու կառուցման մասին: Ամենայն հավանականությամբ երկրորդ եկեղեցին վերաշինվել է 1840 թվերին Ղուրդուղուլի եկեղեցու հետ միաժամանակ, և ավերվել 1840 թվի երկրաշարժից: Թե՜ Արմավիրի 35 - 37 թվականներին խոնհարված, և թե՜՜ Հայկավանի կանգուն եկեղեցիների տիտղոսագրերում, մեր նախնիները փաստագրել են` ՙ…եկեղեցին կառուցվել է ՙարմավիրա հավատացյալ համայնքի՚ հանգանակությունների միջոցով: Այսինքն, տիտղոսագրերում բացակայել է գյուղ-շրջկենտրոնի օտարածին անվանման հիշատակումը: Կասկած լինել չի կարող, որ մեզ են հասել Ալիսո/լու/ և Բլուր գյուղերի եկեղեցիները, որ նրանք 13-րդ դ միաժամանակյա կառույցներ են, քանզի նրանց կառուցվածքը նույնն է: Չի կարելի բացառել, որ երկուսն էլ կառուցված են Արմավիր մայրաքաղաքի տաճարների հիմքի վրա, երբ Արմավիրը դեռ չուներ օտարածին Ղուրդուղուլի խարան - անվանումը: Քանի որ հնադարում եկեղեցու զանգերի ղողանջներից էր որոշվում օրվա, աղոթքի և պատարագի գնալու ժամը, իրենց, նաև Էջմիածնի Մայր եկեղեցուն, եկեղեցի անվան փոխարեն, արմավիրցիները օգտագործում էին ժամ անունը: Փաստերի համադրումից կարելի է եզրակացնել, ա) 1848 թ տեղի է ունեցել Արմավիրի եկեղեցու օծումը. բ) սխալ են որոշ ուսումնա-սիրողներ պնդելով, թե 1840-1848 թթ Արմավիրում հիմնվել է եկեղեցի, գ) Արմավիրի երկու եկեղեցիները ավերակների վերածվեցին Ակոռիի 1840 թվի կործանարար երկրաշարժի ընթացքում, դ) եկեղեցիների վերականգնումը իրականացրել է քահանա քահանայի որդի, հոգաբարձու Գևորգ Տեր Հարությունյանը՝ ըստ արձանագրությանը՝ ՙհավատացյալ արմավիրցիների՚ հանգանակությամբ: Բարեբախտաբար, պահպանվել է Գևորգ Տեր-Հարությունյանի 1890 թ. Լոնդոնում արված լուսանկարը: Գյուղի բնակչության համալրումը և տարածքի ընդլայնումը առաջացնում է նոր եկեղեցի ունենալու պահանջ: Արմավիրի երկրորդ եկեղեցին, վերաշինվել է Ղուրդուղուլի շրջկենտրոնում բնակություն հաստատած արևմտահայ 86 ընտանիքների միջոցներով: Եկեղեցու վերաշինումը տեղի է ունեցել 1860 -1870 թվականներին, սակայն որը, 1923 թվի երկրաշարժից խիստ տուժեց, և խարխուլ վիճակում կանգնած է Արմավիր-Հայկավան գյուղերի սահմանագծում: Հայտնի են նաև Բլուր և Ղուրդուղուլի գյուղերի մի քանի քահանաների անունները` տեր Հովհաննես /Բլուր գյուղի քահանա, 18-րդ դար /, տեր Հարություն /1831-1889 թթ./, տեր Մովսես Շահնազարյան /1867 թ. հիմնադրել է Ղուրդուղուլու Մ. Խորենացու անվան կրթարանը/, տեր Խոսիկ /Խոսրով/ Յոլչյան /Ղուրդուղուլու կրթարանի սեփականա-տեր-հոգեբարձուների խորհրդի ղեկավար/, Տեր Ղուկաս /տվյալներ չկան/ և տեր Գարեգին Ստեփանյան՝ Սարդարապատի հերոսամարտի կազմակերպիչ - մասնակից: Ծանոթություն; Արմավիրա ԺԱՄ - եկեղեցիներից Մայր եկեղեցիներից ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի մակետը տեսնում եք վերականգնված լուսանկարում, բոլշևիկյան իշխանությունների կողմից՝ -անցած դարի 30-ականներին քանդել-ավերակներ էին վերածել անաստված բոլշևիկները: Արմավիր եկեղեցու տեղում այժմյան Արմավիրի ԱԿՈՒՄԲ է, իսկ Երկրորդ լուսանկարում, Արմավիրա երկրորդ կամ Հայկավանի եկեղեցին է, որը Հայկավան բնակավայրը 1923 թվականին հիմնադրվելուց հետո, անցել է Հայկավանի կազմի մեջ․․․
Քաղված է Ս․Ասմարյանի ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, հրատ․ 2013 թ գրքից: |
Источник: Sadoian Media
Нравится
0
Не нравится
0
5476 | 0 | 0 | 0