Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Դավիթ Ափոյանը իմ ընկերն է. Շուլի Հակոբյան

23:10, Среда, 25 Декабря, 2019 года
Դավիթ Ափոյանը իմ ընկերն է. Շուլի Հակոբյան

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դավիթ Ափոյանը իմ ընկերն է: Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ երեկ տեղի ունեցածը առանձնապես մեծ բան չէր իր համար: Դավիթը նույնիսկ աջակցության կարիք էլ առանձնապես չունի: Որպես ընկեր ինձ հանգիստ եմ զգում:

Բայց խնդիրն այն է, որ ոչ բոլորն են պարտավոր Դավիթի պես ուժեղ լինել: Խնդիրն այն է, որ նման իրավիճակում հայտնվելով՝ շատերը հաստատ կկոտրվեին, ընկնելով դժվար ապրումների մեջ: Բայց ո՞րն է երաշխիքը, որ Դավիթի հետ եղածը այլ ուսանողի հետ չի պատահի:

ԵՊՀ-ն ակադեմիական տարածք պետք է լինի: Այստեղ ցանկացած արտաքին անօրինական միջամտությունը պետք է ԵՊՀ ղեկավարության կողմից կանխվի: Բայց ի՞նչ անել, եթե դեպքը արդեն տեղի է ունեցել: Ինչպե՞ս է ԵՊՀ-ն հետագայում փորձելու կանխել նման միջադեպերը: ԵՊՀ-ն՝ որպես մեկ ամբողջություն, ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

Վաղը Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստն է: Երեք ամիս առաջ ընտրվել եմ Խորհրդի անդամ և պատրաստվում եմ վաղը բարձրաձայնել այս խնդրի մասին: Կարծում եմ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդի մակարդակով պետք է դատապարտի տեղի ունեցածը, պահանջի մեղավորների բացահայտում և պատժում, ինչպես նաև ստեղծի մեխանիզմներ նման երևույթները ապագայում բացառելու համար»:

Источник: Շուլի Հակոբյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4747 | 0 | 0
Facebook