Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Բաց Նամակ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամին

18:38, Пятница, 20 Декабря, 2019 года
Բաց Նամակ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամին
    
    
    

Մարիամ ջան, սիրելիս

գիտեմ, որ դու ծանոթ ես սոց. ցանցերում, գունավոր ու անգույն մամուլում նաև իրենց քաղաքական դեմքեր համարող տասնյակ մարդկանց լայնալպիրշ շուրթերից հնչած քո այսպես ասած կենցաղի հետ կապվող այն հարյուրավոր գրառումներին և տեսազրույցներին (հիշենք միայն մեքենայի հետ կապված բամբասանքները) որոնցից վստահ եմ որ «նեղվում ես»:


    

Մարիամ ջան, սիրելիս, բանի տեղ մի դիր,

դրանք այն մարդիկ են (կարիճների նման) որոնք իրենց մաղձը թափում են իրենց իսկ հանգստության համար, անելանելի դրությունում խայթելով իրենք իրենց:


    

Մարիամ ջան, սիրելիս

դու այսօր ունես մի այնպիսի առավելություն, որ ոչ ոք չունի, այն է՝

ՔՈ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆ ՊԱՀ ՀԱՅՐԻԿԻՑԴ ՀԱՐՑՆԵԼՈՒ ՔՈ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԼԻՆԵԼԸ և վստահաբար կարող եմ ասել, որ կստանաս միակ արդար ու օրենքի տառին համապատասխանող ՊԱՏԱՍԽԱՆ:


    

Մարիամ ջան, սիրելիս քեզ և ընտանիքիդ

Շառից փորձանքից չար աչքից երևացող ու աներևոյթ բոլոր հարվածներից

Աստված հեռու Կպահի,

քեզ և ընտանիքդ բոլոր վարկաբեկողներն ու չարախոսները

իրենց ձանձրույթը կփարատեն սեփական սև հոգու մեջ իրենց փտած ատամները ման գալով ու աջ ու ձախ թույն սրսկելով:


    

Մարիամ ջան, սիրելիս եղիր ՀՊԱՐՏ ու ՎՍՏԱՀ քանի որ

Հայրդ իրենց տեղն է դնելու, իրենց տեղն է ցույց տալու ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՎԱՌ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ունեցող մարդ կոչվածներին ու այդ պրոցեսը ոչ մի արգելակ չի կարող կանգնեցնել:


    

Մարիամ ջան, սիրելիս վստահեցնում եմ

Կգա ՎԱՂՎԱ օրը և Դու այդ չարախոսներից ու վարկաբեկողներից ԿԿԱՐԴԱՍ, ԿԼՍԵՍ լրիվ ուրիշ բան, դրանք այդ ՏԵՍԱԿՆ են, իսկ նմաններին պետք է միայն ԱՐՀԱՄԱՐՀԵԼ:


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4386 | 0 | 0
Facebook