Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Մի կտոր Գյումրի

11:06, Пятница, 20 Декабря, 2019 года
Մի կտոր Գյումրի

ՄԻ ԿՏՈՐ ԳՅՈՒՄՐԻ

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանին ես վերապահումով էի վերաբերվում մինչև այն պահը, երբ Քեսապի դեպքերից հետո հարցազրույցի ակնկալիքով դիմեցի նրան: Այդ ժամանակահատվածը համընկնում էր ԱԺ 2017 թվականի ընտրություններին: Իմ կողմից նախապատրաստած բոլոր խաչաձև հարցադրումները ի չիք դարձան, երբ պարոն Սահակյանը խնդրեց ինձ ժողովրդի հետ կապված որևէ հարցադրում չանել և որևէ խոստում կամ խոստովանություն չակնկալել: Իմ հաջորդ հարցին, թե ինչու է խուսափում ժողովրդի հետ երկխոսության մեջ մտնելու առաջարկից, նա անկեղծացավ. «Ես այլևս չեմ կարող ժողովրդին ասել մի բան, անել այլ բան»: Իմ հարցազրույցն այդպես էլ չստացվեց: 2017 թվականի ԱԺ ընտրություններից գյումրեցիներին Արման Սահակյանի կողմից նվեր մնաց մի հրաշալի երգ Արամեի կատարմամբ:

Իսկ այսօր ի տարբերություն Գյումրիում խեղաթյուրված շատ հուշարձանների Գյումրու մարզադաշտի պարիսպը ամբողջությամբ ստացել է իր նախկին տեսքը՝ սև ու կարմիր անտաշ տուֆի համադրությամբ շուրջ ութսուն տարեկան պարիսպը հրաշալիորեն մեզ տանում է դեպի հին Գյումրու մի փոքրիկ անկյուն:

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3281 | 0 | 0
Facebook