Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հայրենիքի սերը մեր սրտերում է, մեր երակներում, մեր արյան մեջ

13:53, Среда, 18 Декабря, 2019 года
Հայրենիքի սերը մեր սրտերում է, մեր երակներում, մեր արյան մեջ

Հայրենիքի սերը մեր սրտերում է, մեր երակներում, մեր արյան մեջ: Այն մեզ սերմանել են դարեր շարունակ:

Ռազմահայրենասիրական դաստիարակությունը սկսվում է դպրոցից:
     Ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը մեզանում օրեցօր ավելի է կատարելագործվում: Իսկ արդյունքները տեսանելի են բոլորին:

Աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումների ֆոնին, էթնիկական ու կրոնական, միջազգային ահաբեկչության սպառնալիքների պայմաններում առաջնային դերակատարում է ստանձնում հայրենասիրությունը: Որպես արժեք այն բազմաբովանդակ է: Հասկանալով հայրենասիրության էությունն ու բնույթը, ըստ այդմ, կկարողանանք մեկնաբանել ռազմահայրենասիրական դաստիարակության նշանակությունը: Բնականաբար, տրամաբանական կլինի գիտականորեն հիմնավորված ձևերի ու միջոցների ընտրությունը:

…Բարոյական գիտակցության դրսևորման զգայական աստիճանի արտացոլման ձևերից մեկն է հասարակական ապրումների զգացմունքների խումբը: Վերջինիս էությունն արտացոլող արժեքներից է նաև հայրենասիրությունը: Այն՝ որպես կատեգորիա, արտացոլում է հասարակությունում տիրող, ինչպես նաև ազգային էթնիկական հոգևոր բարոյական մթնոլորտը:

Անժխտելի է, որ հայրենասիրությունը հանդիսանում է ազգի, ժողովրդի, հասարակության, պետության, սոցիալական հանրույթի, անհատի գոյատևման անբաժանելի բաղադրիչը, իսկ հասարակության և պետության դիալեկտիկական գոյատևումն անհնար է պատկերացնել առանց այդ իսկ կառույցների միասնության, ամբողջականության, դինամիկ ու բարեհաջող զարգացման կարևորագույն պայման հայրենասիրության:

Վերջինս բնութագրվում է որպես բարդ, բովանդակային առումով բազմաբաղադրիչ երևույթ, որն ունի զարգացման տարբեր փուլեր և մակարդակներ: Դրսևորումներ, որոնք ակնառու են դառնում հասարակական կյանքի բոլոր կարևորագույն ոլորտներում ու ամենատարբեր ձևերով:

Հայրենասիրությունը հայ ժողովրդի համար ունի իր ինքնատիպ առանձնահատկությունները՝ պայմանավորված ազգային էթնիկական անկրկնելի պատմական զարգացմամբ, հոգևոր ու նյութական մշակույթով, աշխարհաքաղաքական ու բնապատմական զարգացումներով պայմանավորված կյանքի ընթացքով, հայ էթնոսի արիական, աշխարհաստեղծ մենթալիտետով, ազգային ինքնագիտակցությամբ, ի վերուստ տրված հարատևման անհրաժեշտությամբ:

Հայրենասիրության դրսևորման բարձր մակարդակի հասնելն ու դրա պահպանելը բավականին բարդ ու շատ աշխատատար գործընթացներով խնդիր է:
    
    
     Մամիկոն Շահբազյան
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4252 | 0 | 0
Facebook