ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՀԱՍՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԻ
Գյումրեցիները մի իմաստուն միտք ունեն՝ ասում են «աղքատ, աղքատ, քիթըդ սրբէ, էլի աղքատ» . Ես էլ ավելացնում եմ «տգետ, տգետ, քիթըդ սրբէ, էլի տգետ» այս մտքի հղումը ՇՄ նախկին «մարզպետ» ԱԺՔՊ «պատգամավոր» Կարեն Սարուխանյանի համար է: Կ. Սարուխանյանը քաղաքական միավոր շահելու շատ վատ տարբերակ էր ընտրել, շահարկելով դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ դնելու փաստը:
Երեսուն տարի անընդմեջ դեկտեմբերի 7-ի առավոտյան երկրաշարժի զորհերի հուշարձանին առաջինը դրվել է ծաղկեպսակ Ռոբերտ Քոչարյանի անունից: Կարող եք նայել ցանկացած արխիվային նյութ, կարող եք հարցնել շատերին, որ ասածս իրողություն է և ես պատասխանատու եմ իմ տեսածի համար: Այդ իրողությունը ես չեմ արձանագրում այն պատճառով, որ համակիրն եմ երկրորդ նախագահի, ընդհակառակը նրա իշխանության օրոք ՀՀ կառավարության որոշմամբ ես կորցրեցի իմ աշխատանքը ՀՀ ՇՄ մարպետարանում, այլ արձանագրում եմ փաստը.
Ինչ վերաբերում է տխրահռչակ Կարեն Սարուխանյանին, թվում էր, թե նա ահագին խելոքացել է և գիտակցել, որ լռելը իր համար չարիքի փոքրագույնն է և հաջողությամբ ԱԺ-ում լռում էր: Այս միջադեպից հետո ասում են, որ մոտ օրերս նա հանդես է գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի ընդունվի օրենք՝ արգելելու Ռոբերտ Քոչարյանին դեկտեմբերի 7-ին զոհերի հուշակոթողին ծաղկեպսակ դնելու վերաբերյալ: Համոզված եմ ԱԺի ՔՊ-ականները առաջին ընթեցմամբ միաձայն կնդունեն այդ օրենքը…
Հ.Գ
Կարեն Սարուխանյանին գյումրեցիները ինչպես մինչև մարզպետ կարգվելը, այնպես էլ դրանից հետո ոչ հիշում են, ոչ էլ ընդունում:
Երբեմն երբեմն լավ տրամադրության ժամանակ գյումրեցիները իրար հարց են տալիս. «Ծօ ո՞վ էր, օր չէր ջօգէ թե ով է Ստանիսլավսկին, ով է Սվիտալսկին»:
«Ծօ, ըդիգ չէ՞ր, օր մեր տղեն գնացել էր մոդը բողոքելու, միլիցոնց ձեռն էր տվել»:
«Ծօ ըդիգ էնքան էր հաբռգել, օր իրա կռիշին եվրոդուռ էր դրել»:
«Ծօ ըդոնք սաղ հեչ, ըբը օր դիմել էր Նիկոլին, օր Նիկոլն էլ հանձանարարեր Էրդողանին Ղարս Գյումրի ճամբեն շուդըմ բացելու համար»:
Սա է Կարեն Սարուխանյանի թողած հետքը Գյումրիում…
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի