Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Արագ ռեժիմով ցանկանում են մեկուսացնել նաև Սերժ Սարգսյանին․ Վահան Բաբայան

22:25, Среда, 04 Декабря, 2019 года
Արագ ռեժիմով ցանկանում են մեկուսացնել նաև Սերժ Սարգսյանին․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ "Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է

Համատարած պոպուլիզմի, Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ լուծումների առաջ քաշման, ինպես նաև փուչիկ խոստումների ֆոնին, մարդիկ սկսում են հասկանալ, որ Սերժ Սարգսյանը չեր մեղավոր, որ իրենք դեռ չէին ապրում իրենց երազած երկրում:
     Սերժ Սարգսյանի վարկանիշը կտրուկ աճում է իսկ դա անհանգստացնում է թավշյա պոպուլիստներին և «քննադատությունների կազմակերպում» օպերացիան չի տալիս իրենց ուզած արդյունքները:
     Հասարակությանը ապակողմնորոշած նախկին լրագրողը այսօր այլևս չունի իր ստերի հայտնի «զինանոցում» որևէ լուրջ բան, ինչը կշեղեր հասարակությանը իր իսկ տված խոստումների կատարման գործընթացից և իրավիճակի իրական պատկերը տեսնելու մարդկանց բնական ձգտումից:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը զագրեբյան հայտնի ելույթից հետո պատրաստվում է մատ անել պոպոլիստներին, իսկ դա հասկանում են նաև իրենք: Դրա համար էլ արագ ռեժիմով ցանկանում են մեկուսացնել նաև Սերժ Սարգսյանին, որ իրենց կործանարար քայլերը կարողանան հանգիստ անել առանց լուրջ դիմադրության":

Источник: Վահան Բաբայան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1981 | 0 | 0
Facebook