Արհեստագործական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը ազատ շուկայական տնտեսության կարևոր բաղադրիչն է: Հետևաբար, տնտեսության զարգացումները պետք է լիարժեք արտացոլում գտնեն արհեստագործական մասնագիտական կրթության վրա:
Աբովյանի թիվ 1 արհեստագործական
պետական ուսումնարանը իր գործունեության առաջնային ուղղություններից է նախանշել մասնակցությունը արհեստագործական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայացմանը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական մասնագիտական կրթության և գործարարության՝ բիզնեսի միջև անհրաժեշտ է զարգացնել գիտելիքի շրջանառությունը, որը նախապայման կդառնա մի կողմից արհեստագործական մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ու գործարարության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, մյուս կողմից՝ աշխատուժի ձևավորմանը:
Այս սկզբունքը կենսագործելի է, եթե կրթությունը և բիզնեսն աշխատեն միասին:
Երկրում ձևավորված գործարար միջավայրն, ընդհանուր առմամբ, դրական միտում ունի: Պետք է գիտակցել, որ մասնավոր հատվածը կարևոր գրավական է երկրի արդեն կայուն տնտեսության պահպանման և շարունակական աճին նպաստելու, նոր աշխատատեղերի ստեղծման, ինքնազբաղվածության խրախուսման, զարգացման գործում:
Արհեստագործական մասնագիտական կրթության համակարգում սոցիալական գործընկերության հաստատումն ու զարգացումը կարող է շատ հարցերի լուծում տալ: Ուստի, վերջին տարիների իրականացվող, հատկապես, միջին արհեստագործական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխումների շրջանակներում հանրապետական, տեղական և ճյուղային մակարդակներում գործարար/գործատուների ներգրավման համար ստեղծվեցին լայն հնարավորություններ:
Ի վերջո, արհեստագործական մասնագիտական կրթության մեջ գործարարների մասնակցության հիմքում կարևորվում է կրթության և ուսուցման որակի բարձրացումը, աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստումը, շրջանավարտների զբաղվածության ապահովումը և փոխկապակցված բազում խնդիրների լուծումը:
Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն