Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

ՎԵՐՋԱՊԵՍ ՔԱՆԴՎԵՑ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ

03:56, Среда, 04 Декабря, 2019 года
ՎԵՐՋԱՊԵՍ ՔԱՆԴՎԵՑ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ
     ԱՅՍ ՀՈԴՎԱԾՍ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱՆ ԲՈԼՈՐ ԾԱԽՎԱԾՆԵՐՆ ՈՒ ՊԻՑՑԱՅԱԿԵՐՆԵՐԸ․ ՀԱՏԿԱՊԵՍ ՆԵՐՔՆԱՏԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌՆԵՏՆԵՐՆ ՈՒ ԴԱՇՆԱԿՆԵՐԸ․ թող ամոթ անեն, որ պաշտպանում են, հերոսացնում մի մարդու՝ Քոչին, ում կենսաբանական հայրն ադրբեջանցի է․ ով շուրջ 10-ը տարի թալանել է մեր երկիրը, ով առանց երկմտելու մարտի մեկին հրաման է տվել կրակել հայ մարդու վրա, ով Հայաստանի եղած չեղածը հանձնեց ռուսաստանին․ բա հո հենց էնպես չէ, որ Պուտինը Քոչին իր ընկերն է համարում․․․Դեռ Արցախի հարցում էլ պլաններ ունի․ որ ծախի Պուտինին և դառնա Արցախի նախագահ․ այդպես արդեն Արցախի նախագահը կդառնա Ադրբեջանցի Քոչը և Վիտալի Բալասանյանն ու իր շրջապատն աշխատում են իրագործեն այդ ծրագիրը․ դե ի՞նչ իմանան, որ իրենց կումիռն ադրբեջանցի է, , ,
     Այս տարիներին ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչպես կարող էր զտարյուն հայի ՄՏՔԻ ԾԱՅՐՈՎ ԱՆԳԱՄ
     ԱՆՑՆԵԼ ՀԱՆՁՆԵԼ ՄԵՂՐԻՆ․ փառք Աստծո կանխվեց․ բայց Արցախի գլխին կախված վտանգն արտահայտվեց 2007-ի «մադրիդյան սկզբունքներում» ․ մի քանի անգամ սոցցանցերում տեսել էի Քոչարյանի տարբեր նկարները Հեյդար Ալիևի հետ սրտառուչ զրույցելիս, կասկածը սիրտս էր կրծում, իսկ բոլորովին վերջերս սոցցանցերով տարածված հոդվածը լույս սփռեց իմ փնտրտուքների վրա․ հաստատվեց, որ իրականում, Քոչարյանի կենսաբանական հայրն Ադրբեջանցի է և ամեն բան իր տեղն ընկավ, քանզի զտարյուն հայը երբեք նման արձանագրությունների տակ ստորագրություն չէր դնի․․․ պատկերացնու՞մ եք, որ շուրջ 10-ը տարի մեր թշնամու տղան է ղեկավարել մեր երկիրը․ անխնա թալանել ու Արցախի հարցին էլ Ադրբեջանամետ լուծում տվել այդ արձանագրություններով, , , ես իմ բողոքի ձայնն արտահայտեցի, երբ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ․ ես իմ ելույթում ասացի․ ՊԵՏՔ Է ԿՈՏՐՎԵՐ ԱՅՆ ՁԵՌՔԸ, ՈՐ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՐԵԼ ԱՅԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱԿ, , ,
    
    
     Այս հոդվածս մի հատված է իմ 2009-ին գրված «ՈՒ՞մ օգտին է ծառայում Հայկական դիվանագիտությունը» հրապարակախոսական վերլուծական հոդվածից, որտեղ մանրազնին ներկայացված են մեր 3 նախագահների գրեթե բոլոր ապազգային քայլերը, , ,
     բայց այստեղ միայն 2007-ին Քոչարյանի օրոք
     Մադրիդում կնքված «Մադրիդյան սկզբունքներ» անվանումն ստացած արձանագրությունների վերլուծությունից․․․երբե՛ք չեմ դադարել պայքարել այդ չարաբաստիկ արձանագրությունների դեմ ու հեղափոխությունից այս կողմ բազմիցս եմ հորդորել Վարչապետին, որ անպայման չեղարկի․ անգամ ներքին նամակով եմ գրել․․․ ինձ հանգիստ չէր տալիս այն միտքը, թե ինչպես կարող էր զտարյուն հայի ՄՏՔԻ ԾԱՅՐՈՎ ԱՆՑՆԵԼ ԱՆԳԱՄ ՀԱՆՁՆԵԼ ՄԵՂՐԻՆ․ փառք Աստծո կանխվեց․ բայց Արցախի գլխին կախված վտանգն արտահայտվեց 2007-ի «մադրիդյան սկզբունքներում» ․․․ մի քանի անգամ սոցցանցերում տեսել էի Քոչարյանի տարբեր նկարներ Հեյդար Ալիևի հետ սրտառուչ զրուցելիս, կասկածը սիրտս էր կրծում, իսկ բոլորովին վերջերս սոցցանցերով տարածված հոդվածը լույս սփռեց իմ փնտրտուքների վրա․ հաստատվեց, որ իրականում, Քոչարյանի կենսաբանական հայրն Ադրբեջանցի է և ամեն բան իր տեղն ընկավ, քանզի զտարյուն հայը երբեք նման արձանագրությունների տակ ստորագրություն չէր դնի․․․ պատկերացնու՞մ եք, որ շուրջ 10-ը տարի մեր թշնամու տղան է ղեկավարել մեր երկիրը․ անխնա թալանել ու Արցախի հարցին էլ Ադրբեջանամետ լուծում տվել այդ արձանագրություններով, , , ես իմ բողոքի ձայնն արտահայտեցի, երբ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ․ ես իմ ելույթում ասացի․ ՊԵՏՔ Է ԿՈՏՐՎԵՐ ԱՅՆ ՁԵՌՔԸ, ՈՐ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԴՐԵԼ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԱԿ, , ,
     "Այս այն հոդվածն է, որտեղ հաստատվում է, որ Քոչարյանի հայրն ադրբեջանցի է"
    
     https://m.ok.ru/bilirsenmi/topic/65217328734301?fbclid=IwAR1OfN5eNSswYNiOLF1y-Cl4sOPkUmUJrkDc1WPfR3sXy0CzWTBiBQRbE9g
    
     ***
     ԱՀԱՎԱՍԻԿ 2009-ԻՆ ԳՐԱԾ ԻՄ ՀՈԴՎԱԾԻՑ ՄԻ ՀԱՏՎԱԾ․
     Շուրջ 10-ը տարի ինֆորմացիայի բլոկադա էր. հանրությանն անհասանելի էր, թե մեր Նախագահն ու արտգործնախարարը ի՞նչ էին բանակցում Մինսկի համանախագահների, կամ Ադրբեջանի նախագահի հետ, քանզի ամեն բան գաղտնիության քողի տակ էր արվում, իբր բանակցային գործընթացին չվնասելու համար: Առաջին լուրջ սխալ քայլը, որ ակնբախ էր և անհանգստացնող, դա Ղարաբաղյան կողմի դուրս մնալն էր բանակցային գործընթացից: ճիշտ է տարիներ շարունակ զրոյական կետում էր բանակցությունները՝ «սառեցված», բայց համենայն դեպս գոնե հանգիստ էինք, որ ոչ մի փաստաթուղթ չկար ստորագրված: Մեր անհանգստությունները սկիզբ առան 2007-ից, երբ շրջանառության մեջ դրվեց "Մադրիդյան սկզբունքներ"-ի ստորագրման փաստը ու դարձյալ գաղտնի, գաղտնի ողջ ազգի համար ու մնաց հանելուկ, առեղծվածային. ու՞մ մտքի ծայրով կանցներ անգամ, որ գործ ունենք դիվանագիտական խարդավանքների ու աճպարարության հետ: Գաղտնիությունն ու անորոշությունը համակել էր մեզ. չէինք իմանում ի՞նչ են տալիս, ի՞նչ են առնում... Շա՜տ ուշացումով իմացանք, որ առնելու ոչի՛նչ չունենք ու փոխարենը մատաղացու գառան նման մեր տղաների արյունով ազատագրված հողերն են աճուրդի հանված, բաշխելու են Ադրբեջանին: Ազգովի վստահում էինք և Քոչարյանի և Օսկանյանի արդարացումներին. կարողանում էին քաղաքական դիվիդենտներ շահել իրենց ելույթներով, հավատ ներշնչել, թեև բոլոր դեպքերում այդ գաղտնիությունը շատ տարօրինակ էր, սիրտ մաշող: Դա էլ շնորքի հարց է. կարողանալ հռետորական ճարտար լեզվով այնպես համոզել մի ամբողջ ազգի իրենց անսխալական լինելը քաղաքական- դիվանագիտական դաշտում, որ ազգը նշույլ անգամ չկասկածի, որ իրոք գործ ունեն պրոֆեսիոնալիզմի դասեր սերտած դիվանագետների, հայրենասերների հետ: Բայց, երբ վերջապես հնարավոր եղավ կոտրել ու բացել չարաբաստիկ գաղտնիության սնդուկի յոթ կողպեքներն ու հանրությանը հասանելի դարձավ Մադրիդում ստորագրված և "Մադրիդյան սկզբունքներ" անվանումն ստացած փաստաթղթի հայատյաց ձևակերպումներին, այդ միֆը հօդս ցնդեց, փուչիկի նման պայթեց ու ողջ ազգը կանգնեց փաստի առաջ:
     Պարզվեց, որ նախագահն ու արտգործնախարարը բանակցություններից մեզ ժառանգություն են թողել "Մադրիդյան սկզբունքները". մի փաստաթուղթ, որի հիմնարար կետերից յուրաքանչյուրը բխում է Ադրբեջանի օգտին: Ղարաբաղի ճակատագիրը իրականում հայտնվեց ծուղակում: Բարձագույն դիվանագիտական աստիճանի որակավորում ունեցող արտգործնախարար Վարդան Օսկանյանը ինչպե՞ս կարող էր ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. 7 գրավյալ տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ բուն Ղարաբաղի տարածք, Լաչինի միջանցքի հարակից Ադրբեջանական 13 գյուղերի վերաբնակեցում ադրբեջանցիներով․ այդ դեպքում Հայաստանցի վարորդը այդ միջանցքով անփորձանք կհասնի Ստեփանակաերտ, կամ հակառակը, ինչպես նաև միջազգային զորքերի տեղակայում...
     Երբ Ադրբեջանական կողմը "Մադրիդյան սկզբունքներում" հաջողեց ամրագրել իր փախստականների վերադարձը բուն Ղարաբաղի տարածք, զարմանալի չէ՞ր Քոչարյանի և արտգործանխարար Օսկանյանի հանցավոր անտարբերությունը Սումգայիթից, Բաքվից, Գետաշենից, Կիրովաբադից
     Շահումյանից... գաղթած մեր հայ փախստականների ճակատագրի ու նրանց իրավունքների մասին, որը "Մադրիդյան սկզբունքներում" այդպես էլ տեղ չգտան, էլ չեմ ասում որպես հակակշիռ պահանջվեր դեռ Սովետական տարիներին հայաթափված Նախիջևանահայերի վերադարձն իրենց բնօրրանը՝ Նախիջևան:
     Այնպիսի կարծիք է ստեղծվում, որ մենք փախստականներ չենք էլ ունեցել ընդհանրապես: Հետո ամենակարևոր բացթողումը. եթե դրված էր Ադրբեջանին վերադարձնել մեր ազատագրված 7 շրջանները, բա մեր օկուպացված տարածքների` Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների... փոխանակման հարցը ինչու՞ չկա այս "Մադրիդյան սկզբունքներ" կոչվածում.
     Կարծիք է ստեղծվում, որ մեր արտգործնախարարը սրճարանում սրճելիս է եղել, երբ այս չարաբաստիկ "Մադրիդյան սկզբունքներ" կոչված փաստաթուղթը կյանքի է կոչվել և այսօր ողջ ազգին պարտադրվում է պատանդ դառնալ այդ հայատյաց ձևակերպումներին:
     Երբ խոսք գնաց Նախիջևանի մասին, չեմ կարող մոռանալ ու չանդրադառնալ Քոչարյանի և Վարդան Օսկանյանի դաժան ու հանցավոր անտարբերությանը, երբ 2004-ին Ադրբեջանը սկսեց Հին Ջուղայի Խաչքարերի հիմնահատակ ջարդը. այնքան հազվադեպ ու թույլ, դեպքից-դեպք էր նրաց կողմից հնչեցվում այu աննախադեպ մշակույթային եղեռնի մասին, որ ո´չ միջազգային կառույցները, ո´չ էլ ՅՈՒՆԵՍԿՈ կոչվածը լուրջ չընդունեցին, կարևորություն չտվեցին: Մեր ղեկավարները դարձան այդ չարագործության մեղսակիցներն, իրենց անտարբերությամբ է´լ ավելի ոգևորելով մշակութային ջարդարարներին: Այս քաղաքակիրթ դարում, երբ տեղեկատվական ինֆորմացիան սփռվում է րոպեների ընթացքում, երբ հասարակ քաղաքացին է իր սեփական գույքի, իր իրավունքների պաշտպանության համար կարողանում է դիմել ՀԱԱԳԱՅԻ միջազգային դատարան և արդարության հասնել, նախագահ Քորարյանն ու Օսկանյանը չգիտեի՞ն թե ինչպես, ի՞նչ ճանապարհով կարելի էր ի սկզբանե կանխել մշակույթային այդ վանդալիզմը ու գոնե հնարավոր կլիներ փրկել, դեմն առնել հիմնահատակ ոչնչացումից, թե՞ մեր նախագահի ու նախարարի առաջ փա՞կ էին Արդարադատության միջազգային դատարան` Հաագա տանող ճանապարհները, որպեսզի և´ Ադրբեջանի, և´ ՅՈՒՆԵՍԿՈ կոչված կառույցի դեմ դատական հայց ներկայացվեր. Մի բան, որ պետք է արվեր պետական մակարդակով և պահանջվեր Ադրբեջանից բռնագանձել ոչնչացված հուշարձանների արժեքը:
     Հին Ջուղայի հազարամյա խաչքարերի ջարդը Քոչարյանի և Վարդան Օսկանյանի դաժան անտարբերության զոհերն են, նրաց խղճին է. ու նրաց ճակատին է դաջվելու այդ խարանը...
     Նույն անտարբեր վերաբերմունքին արժանացավ 2004թ փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից: Զավեշտական է. այս սահմռկեցուցիչ իրողությունը և Քոչարյանը, և Օսկանյանը հարկ չհամարեցին միջազգային կառույցներին ներկայացնել ինչպես հարկն է' ազգային հողի վրա, երբ նման առիթը Ադրբեջանը երբե´ք ձեռից բաց չէր թողնի. այնպիսի՜ վայնասուն կբարձրացներ, և չէր դադարի պատեհ-անպատեհ առիթներով բարձր ամբիոններից հնչեցնելու ու դատապարտելու:
     Լավ հռետոր լինելը, կամ հանպատրաստից ճառ թխելը, կեղծ հայրենասիրություն խաղալը բնավ էլ կապ չունեն
     դիվանագետի բարձր որակ ապահովելուն, կամ հայրենատեր լինելուն․ դրանք իրարից տարբեր կատեգորիաներ են: Քոչարյանն ու Օսկանյանը ճարպկորեն ձգեցին տարիները և իրենցից ժառանգություն թողեցին ազգադավ «Մադրիդյան սկզբունքները», որի գրեթե բոլոր հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին, , ,
     ***
     ԵՎ ահա այս հոդվածը լույս սփռեց իմ այսքան տարիների փնտրտուքների վրա․ քանզի զտարյուն հայը չէր կարող նման փաստաթղթի տակ ստորագրություն դնել, չէր կարող, ուղղակի չէր կարող, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Источник: (օր.Մամուլ․am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7429 | 0 | 0
Facebook