Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Հուսամ՝ ոմանք կհամաձայնեն ինձ հետ, որ…

17:33, Пятница, 29 Ноября, 2019 года
Հուսամ՝ ոմանք կհամաձայնեն ինձ հետ, որ…

*Ամենալավ վաճառվող թուղթը պետքարանի թուղթն է:

*Պետք է ընդունել այն, ինչը չես կարող մերժել:

*Գերազանցության զգացումն սկսվում է այն պահից, երբ կինոթատրոնից դուրս գալով՝ հայացքդ սահեցնում ես տոմսի հերթ կանգնածների վրայով:

*Երբ մի նոր ապուշի ես պատահում, նկատում ես, որ նրանից առաջ հանդիպածներդ դրա չափ ապուշ չէին:

* Սա հերիք չէ ապուշ է, դեռ երկար էլ ապրում է:

*Անկեղծ մարդիկ դահիճներ են:

*Ապուշի հետ լաց լինելն հեշտ է, բայց նրա հետ ծիծաղելն անհնար է:

*Ապուշը երբեք իր ժամանակը չի վատնում, նա վատնում է ուրիշների ժամանակը:

*Շատախոսները լռում են միայն թթվածնի պակասից և մեկ էլ միզելու անհրաժեշտությունից:

*Խնայողներին չեն հարգում, բայց խնայողությունն անչափ սիրում են:

*Եթե դու կյանքից ոչ մի սպասելիք չունես, մի՛ սպասիր;

*Մեռնում են ամեն ինչից՝ գլխավորապես ապրելուց:

*Շատերն ավելի շատ վախենում եմ կյանքից, քան մահից:

*Հարուստ մարդիկ փոր ունեն, նշանավոր մարդիկ ճաղատ են, գեղեցիկ մարդիկ ապուշ են, զվարթ մարդիկ տխուր են:

*Հաջողությունը տաղանդ է պարգևում, հեղինակությունը՝ քաջություն:

*Խաղաղեցնել՝ նշանակում է սպանել դժգոհներին, մինչև որ պակաս դժգոհները հայտարարեն, որ շատ գոհ են:

*Կուլտուրան դա ուրիշներից հարյուր բառ ավելի իմանալն է:

*Ես այնքան շատ շանս ունեմ, որ ստիպված եմ պահեստավորել գալիք տարիների համար:

*Կյանքը, ըստ էության, գոլֆի դաշտ է՝ ճանապարհին հանդիպող բազում փոսերով, որը ավարտվում է փոսում:

*Մարդն իրեն թույլ պիտի տա ժամանակը վատնել միայն ժամանակը վատնելու վրա:

*Պոետներն իրենց «ոտքերը» իրենց մատներով են հաշվում:

*Եթե գրողն ինքն իրեն չստիպի, ապա ոչինչ չի գրի՝ բացի նրանից, թե ինքն ինչքան դժբախտ է:

*Եթե դու գտնում ես, որ ես հանճարեղ եմ, այդ մասին մայրիկիս ասա. դա նրան հաճույք կպատճառի՝ ընդգծելով, որ մարդիկ իր նման են մտածում:

*Մի՛ սարսափիր չար քննադատնելից, նրանք քո գրչակից ընկերներին բարյացկամ են դարձնում քո նկատմամբ:

*Կյանքն սկսվում է անցքից և ավարտվում է մեկ այլ անցքում:

*Անտարբերությունը ծնունդ է առնում ուտելու ժամանակ:

*Մեխելիս մատին խփելուց խուսափելու լավագույն միջոցը մուրճի պոչը երկու ձեռքով բռնելն է:

*Մեղքի միակ արդարացումն այն է, որ բարիք է գործում այնտեղ, որտեղ մտնում է:

*Իմ կյանքն ինձ դաս է, ես երբեք այն չեմ վերսկսի:

*Քնած ծերունին մոտ է մահվանը:

-Ճի՞շտ է, որ գերեզմանոցն ընդլայնել են:

-Բա ի՞նչ էիր ուզում, չէ՞ որ կյանքը շարունակվում է:

*Կյանքը մահվանն է ծառայում:

*Մեռածների լավագույն դամբարանը ապրողների սիրտն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3188 | 0 | 0
Facebook