Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է. Վահան Բաբայան

12:03, Воскресенье, 24 Ноября, 2019 года
Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Սիրո և համերաշխության սերիալը ավարտվում է

Այս ողբերգության գլխավոր դերասանը էլ չի կարողանալու խոստումներով պահել ամբոխը: Ամբոխից դուրս մարդիկ այսօր լավ հասկանում են սա:
     Հեռու չէ այն օրը, երբ բոլորը միաբերան կասեն, որ իրենց խաբել են, իրենք չգիտեին, որ խաբվում են: Այսօր դա շատ հստակ երևում է, բայց այստեղ սերիալ դիտողներն են կարևորը, որոնք երբեք չեն էլ հասկանա, որ սա սերիալ էր իրենց համար: Ոմանք խաղացին, ոմանք դիտեցին, բայց ամենից բարդը լինելու է այն մարդկանց համար, որոնք իրոք սրտանց հավատացին, որ հեղափոխություն է եղել: Կլինեն ուրացումներ, դավաճանություններ և շատ տարբեր բացահայտումներ, որոնք «կադրից դուրս» ռեժիմով կնայեն և կզարմանան:

Հաջորդներին բարդ, նույնիսկ գերմարդկային կարողություն է հարկավոր, որ էս սերիալից հետո մարդկանց վերադարձնեն իրականություն: Վիրտուալ թավշյա հերոսները պետք է վերջապես վերածվեն «հալածյալի» դա էլ է լինելու:

Հետաքրքիրը այն է, որ ամբոխը երբեք չի ուզում ընդունի, որ ինքը ամբոխ է, բոլորը գիտեն իրենց վիրավորում են, երբ ասում են ամբոխ, բայց դրանից ամբոխի դերը չի փոխվում, այն մնում է նույն օգտագործված ամբոխը:
     Օգտագործված որևէ մեկը չի ընդունի երբեք, որ իր շերեփը կամ սիգնալը օգտաործել են այդ մեծ նկարահանման ժամանակ, փողոց փակողը մինչև հիմա հավատում է, որ հեղափոխություն է արել, ԱԺ-ում ծվարած քայլիստները հավատում են, որ իրանք ոչ թե էպիզոդներում են, այլ հերոս են, նույնիսկ շարքային զոմբին գիտի ինքը դեմքա: Սցենարում հենց այդպես էլ կա, իհարկե իրենք բոլորը դեմք են ու վարչապետ:

Սերիալի կանոնների համաձայն բոլորը կրկնում են այն թեզը, թե երբ է այս ամենը ավարտվելու, վստահ եմ գլխավոր դերում նկարահանվողն էլ պակաս մտահոգ չի, քանի որ երևում է նրա հոգեկան վիճակից, որ էլ չի ձգում:

Բայց սերալը միևնույնն է ավարտվելու է, արդեն նկարահանվում է վերջին սերիան:

Источник: Վահան Բաբայան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2435 | 0 | 0
Facebook